Ականատեսների վկայությամբ՝ նախագահական նստավայրում և ՀՀԿ–ի շարմազանովական շրջանակներում տոնական տրամադրություն է տիրում։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին Թուրքմենստանում հաջողվել է 14 րոպեից ավելի (համարյա 15 րոպե) մոտիկից շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պահն, անշու՛շտ, պատմական էր՝ Սերժի համար։
Սերժամետ լրատվամիջոցներն ու սոցցանցերում վխտացող ֆեյքանման դեմքերը, մեկ կենտրոնից եկած հրահանգով, տարածեցին Սերժի ու Վլադիմիրի համատեղ լուսանկարը՝ հետևից։ Լուսանկարի տարածմանը զուգահեռ ներկայացվեցին նաև մեկնաբանություններ, ըստ որոնց՝ «Սերժը Պուտինի քիփն է», «Սարգսյանի ու Պուտինի ընկերությունը շատ լավ պահպանվել է», «Սերժը Պուտինի դոստ ընկերն է» և այլն։ Այդ մեկնաբանություններից անմիջապես հետո հրամցվեց հետևյալ եզրակացությունը. Սերժին հաջողվել է ստանալ Մոսկվայի«դաբրոն»։
Թե ինչն է էժանագին այդ PR–քայլի իմաստը, կարելի է միայն կռահել։ Ամեն դեպքում ծիծաղելի է հետևելը, թե ինչպես են ուզում Սերժ Սարգսյանից «դաբրոների» կոլեկցիոներ սարքել։ Լավ, ենթադրենք՝ սերժամետները ճիշտ են, և Պուտինը նորմալ հարաբերություն ունի Սարգսյանի հետ, և ի՞նչ։ Դրանով ի՞նչ են ուզում ասել Բաղրամյան 26–ի քարոզչամեքենայի ներկայացուցիչները։ Ի՞նչն է նրանց թույլ տվել նկարին նայելով՝ եզրակացնելու, որ ՀՀԿ ղեկավարի հետ Պուտինի ընկերությունը լավ պահպանվել է։ Քանի՞ անմեղսունակ կհավատա Մոսկվայից տրվող «դաբրոյի» տեսությանը։ Ասենք՝ մի 100 անմեղսունակի հավատացրիք «դաբրոյի» տեսությանը, բա հետո՞։
Նկատենք, որ նմանատիպ ստրկամտության քարոզ Հայաստանում երբեք չի արվել։ Երբեք այսպիսի «դաբրոյամետ» իշխանություն Հայաստանում չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի թիմն անուղղակիորեն ընդունում է, որ իրենց պաշտպանյալի վարկանիշը շրիշակային մակարդակի վրա է, ու դրա համար էլ դրսի գործոնի բլեֆի վրա են շեշտը դրել։ Սա յուրօրինակ ինքնախոստովանություն է, որը սակայն նրանց չի ազատում պատասխանատվությունից։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Շատերին է հետաքրքրում, թե ինչու է Պուտինը ձեռքը դրել Սարգսյանի ուսին։ Իշխանամետների բացատրությունները, ինչպես նշեցինք, «դաբրոյի» տեսության շրջանակներում են տեղավորվում, սակայն կա նաև այլ՝ ավելի իրատեսական տեսակետ։
Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Պուտինը Թուրքմենստանումտեղի ունեցած միջոցառման ժամանակձեռքը դրել էր Սարգսյանի ուսին, քանի որ մեջքի ցավեր ուներ, և նրան հարկավոր էր մեկը, ում վրա հենվելով՝ կարող էր քայլել։
Եթե հիշում եք, Թուրքիա կատարած այցի ժամանակ Էրդողանն օգնում էր ՌԴ նախագահին, որ նա կարողանա նստել։ Ցավալի է արձանագրելը, որ Սարգսյանը Թուրքմենստան էր հասել, որպեսզի ՌԴ նախագահի հետ համատեղ նկարվելու հնարավորություն ստանա, թեկուզև Պուտինի համար հենակի դեր կատարելու գնով։
Սերժ Սարգսյանը ճանկե՞ց Պուտինի «դաբրոն»
Ականատեսների վկայությամբ՝ նախագահական նստավայրում և ՀՀԿ–ի շարմազանովական շրջանակներում տոնական տրամադրություն է տիրում։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին Թուրքմենստանում հաջողվել է 14 րոպեից ավելի (համարյա 15 րոպե) մոտիկից շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պահն, անշու՛շտ, պատմական էր՝ Սերժի համար։
Սերժամետ լրատվամիջոցներն ու սոցցանցերում վխտացող ֆեյքանման դեմքերը, մեկ կենտրոնից եկած հրահանգով, տարածեցին Սերժի ու Վլադիմիրի համատեղ լուսանկարը՝ հետևից։ Լուսանկարի տարածմանը զուգահեռ ներկայացվեցին նաև մեկնաբանություններ, ըստ որոնց՝ «Սերժը Պուտինի քիփն է», «Սարգսյանի ու Պուտինի ընկերությունը շատ լավ պահպանվել է», «Սերժը Պուտինի դոստ ընկերն է» և այլն։ Այդ մեկնաբանություններից անմիջապես հետո հրամցվեց հետևյալ եզրակացությունը. Սերժին հաջողվել է ստանալ Մոսկվայի «դաբրոն»։
Թե ինչն է էժանագին այդ PR–քայլի իմաստը, կարելի է միայն կռահել։ Ամեն դեպքում ծիծաղելի է հետևելը, թե ինչպես են ուզում Սերժ Սարգսյանից «դաբրոների» կոլեկցիոներ սարքել։ Լավ, ենթադրենք՝ սերժամետները ճիշտ են, և Պուտինը նորմալ հարաբերություն ունի Սարգսյանի հետ, և ի՞նչ։ Դրանով ի՞նչ են ուզում ասել Բաղրամյան 26–ի քարոզչամեքենայի ներկայացուցիչները։ Ի՞նչն է նրանց թույլ տվել նկարին նայելով՝ եզրակացնելու, որ ՀՀԿ ղեկավարի հետ Պուտինի ընկերությունը լավ պահպանվել է։ Քանի՞ անմեղսունակ կհավատա Մոսկվայից տրվող «դաբրոյի» տեսությանը։ Ասենք՝ մի 100 անմեղսունակի հավատացրիք «դաբրոյի» տեսությանը, բա հետո՞։
Նկատենք, որ նմանատիպ ստրկամտության քարոզ Հայաստանում երբեք չի արվել։ Երբեք այսպիսի «դաբրոյամետ» իշխանություն Հայաստանում չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի թիմն անուղղակիորեն ընդունում է, որ իրենց պաշտպանյալի վարկանիշը շրիշակային մակարդակի վրա է, ու դրա համար էլ դրսի գործոնի բլեֆի վրա են շեշտը դրել։ Սա յուրօրինակ ինքնախոստովանություն է, որը սակայն նրանց չի ազատում պատասխանատվությունից։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Շատերին է հետաքրքրում, թե ինչու է Պուտինը ձեռքը դրել Սարգսյանի ուսին։ Իշխանամետների բացատրությունները, ինչպես նշեցինք, «դաբրոյի» տեսության շրջանակներում են տեղավորվում, սակայն կա նաև այլ՝ ավելի իրատեսական տեսակետ։
Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Պուտինը Թուրքմենստանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ձեռքը դրել էր Սարգսյանի ուսին, քանի որ մեջքի ցավեր ուներ, և նրան հարկավոր էր մեկը, ում վրա հենվելով՝ կարող էր քայլել։