Լրահոս

16.06.2009 18:59


Մեդվեդևն ու Ահմադինեջադը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը

Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան։

«Կողմերը պայմանավորվել են շարունակել տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը»,- ասել է նա։

Ըստ «Ռեգնում»ի

Հիշեցնենք, որ նախապես տեղեկացվել էր, թե երկու նախագահների հանդիպումը չեղյալ է հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը