ԲՀԿ–ական պատգամավոր Վահեն Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ ոք իրեն թող իրավունք չվերապահի քննադատելու, առավել ևս գռեհիկ և անպատասխանատու արտահայտություններ հնչեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի վերաբերյալ: Աշխատանքային ժամերն անհրաժեշտ է օգտագործել ռացիոնալ և ի շահ սեփական երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է աշխատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ թիմը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր խոսքը գործ է: Մեծ ժողովրդականությունը, Գագիկ Ծառուկյանի և կուսակցության` օրեցօր աճող վարկանիշը, շատերին հանգիստ չի տալիս և դրդում` խախտել քաղաքական էթիկայի նորմերը:
Հ. Գ. Լավ գիտենք, թե նման անպատասխանատու և անբովանդակ հայտարարությունները, որ հասցեից են ուղորդվում»:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանին
ԲՀԿ–ական պատգամավոր Վահեն Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ ոք իրեն թող իրավունք չվերապահի քննադատելու, առավել ևս գռեհիկ և անպատասխանատու արտահայտություններ հնչեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի վերաբերյալ: Աշխատանքային ժամերն անհրաժեշտ է օգտագործել ռացիոնալ և ի շահ սեփական երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է աշխատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ թիմը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր խոսքը գործ է:
Մեծ ժողովրդականությունը, Գագիկ Ծառուկյանի և կուսակցության` օրեցօր աճող վարկանիշը, շատերին հանգիստ չի տալիս և դրդում` խախտել քաղաքական էթիկայի նորմերը:
Հ. Գ. Լավ գիտենք, թե նման անպատասխանատու և անբովանդակ հայտարարությունները, որ հասցեից են ուղորդվում»: