Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոն Պրեսկոտին, Ժորժ Կոլոմբիեին
Հունիսի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին, Ժորժ Կոլոմբիեին և ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համաքարտուղար Բաս Քլայնին:
Հանդիպման ընթացքում զրույցը ծավալվել է Եվրոպայի Խորհրդի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Փաստահավաք խմբի գործունեության, էլեկտրոնային լրատվամիջոցների ազատության և հատկապես «Ա1+» հեռուստաընկերության գործունեության վերականգնման, ինչպես նաև հավաքների ազատություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: