Իշխանությունների «թեթև» ձեռքով այլասերման է ենթարկվել ոչ միան քաղաքական դաշտը, այլ նաև լրատվականը։ Գեղամյանություն անելը շատերի համար դարձել է խաղի կանոն։
Մատների վրա կարելի է հաշվել այն ԶԼՄ–ները, որոնք չեն կոորդինացվում նախագահական նստավայրի կողմից և երկկենցաղի կյանքով չեն ապրում։
Վերահսկելի լրատվամիջոցներից ամեն մեկին մի ֆունկցիա է տրված, բայց բոլորը միասին ժողգործիքների անսամբլ են հիշեցնում։ Մեկը դհոլի դեր է կատարում, մյուսը՝ զուռնայի, իսկ երրորդը փչում է իր շվին ու ձայնակցում կողքի դուդուկին, և այդպես շարունակ։
Իշխանամետ լրատվամիջոցներին ու դրանց ղեկավարներին կարելի է բաժանել երկու խմբի՝ 1. Սերժ Սարգսյանին բացահայտորեն պաշտպանող և 2.Սերժ Սարգսյանինգեղամյանաբարո ձևով պաշտպանող, այն է՝ «անկախի» կամ «ընդդիմադիրի» պիտակի տակ հանդես եկող և Սարգսյանին չենթարկվող ուժերի դեմ ամենաէժանագին պատվերները կատարող։
Առաջին խմբի ներկայացուցիչների պահվածքը համեմատաբար ազնիվ է։ Մարդիկ բաց դեմքով սատարում են Սերժ Սարգսյանին։ Թե հիմա ինչ շարժառիթով են դա անում, այլ հարց է։ Փաստն այն է, որ նրանք հասարակությանը չեն խաբում, թե անկախ են ու թունդ ընդդիմադիր։
Զզվանք են առաջացնում երկրորդ խմբի մեջ մտնող սերժամետները, ովքեր փողոցայինի պեսծառայում են Բաղրամյան 26–ին, բայց վատ են զգում, երբ կողքից իրենց գնահատականը տալիս ես։ Սրանք ուզում են հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ, բայց այդպես չի լինում։
«Անկախներին» թվում է, թե իրենց հաջողվելու է ջայլամի պես գլուխները մտցնել ավազի մեջ ու աննկատ սերժամետություն անել, բայց չեն հասկանում, որ գլուխն ավազի մեջ թաղելով՝ մարմնի շատ «հակասական» հատվածն այդուհանդերձ բաց է մնում, և բոլորը տեսնում են, թե ով ով է։
Եթե դու քեզ անկախ կամ ընդդիմադիր հայացքների տեր ես ներկայացնում, բայց միևնույն ժամանակ ամենաքստմնելի ձևով աշխատում Սերժ Սարգսյանի օգտին, ապա պատրաստ եղիր դրա դիմաց լսել ճշմարտությունը։
«Տակից» սերժամետություն անող լրատվամիջոցների առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք դավաճանում են իրենց կոչմանը։ Հայտնի ճշմարտություն է, որ չորրորդ իշխանությունը պետք է ներկայացնի հասարակության շահերը, այլ ոչ թե կցվի իշխանության առաջին, երկրորդ կամ երրորդ ճյուղին ու գեղամյանական ոճով պայքարի հասարակության դեմ։
Գեղամյանական ոճով աշխատող թերթերից է, օրինակ, «Հրապարակը», որի խմբագրապետուհին՝ Արմինե Օհանյանը, վատ է զգում, երբ «դեղձի ծառի» վրայից իրեն իջեցնում ես գետնի վրա։ Դա է պատճառը, որ նա իր այսօրվա խմբագրականում հարձակվել է Անդրանիկ Թևանյանի վրա։ Այդպիով նա ցույց է տվել իր ու իր տերերի «վառվածությունը» «7 օրի» գործունեությունից։
Արմինեն մարդկանց իր արշինով է չափում և ըստ այդմ էլ գնահատականներ տալիս։ Նա հիմա այնպես է կորցրել ինքնատիրապետումը, որ խոսելով Ծառուկյանի ֆազենդայում պատառ փախցնելու մասին՝ մոռացել է հայելուն նայել՝ շփոթելով դեմքերն ու դեպքերը («Youtube»–ի դարաշրջանում խաղեր տալը գրեթե անհնար է)։
Ուշագրավն այն է, որ նույն Արմինե Օհանյանը, ով ոչ վաղ անցյալում ուզում էր «երկխոսացված» լինել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանից և «Հրապարակ» թերթը գործիք դարձնել, պատրաստակամություն էր հայտնում «գույք պարտքի դիմաց» ծրագրի տարբերակով Թևանյանի կուրացիայի տակ հայտնվել, քանզի չէր կարողանում մեկ այլ մարդու ձեռքի տակ աշխատել։ Այդ անհեթեթ և ողորմելի առաջարկը, բնականաբար, մերժվել էր թե՛ Բաբայանի, թե՛ Թևանյանի կողմից, ինչը, թերևս, նստվածք է թողել նրա մոտ և կատաղած դարձրել, քանզի տղամարդուց մերժված կինըմիշտ ագրեսիվ է դառնում՝ անկախ այն բանից, թե ինչ հարցում են նրան մերժել։
Դատելով ամենից՝ Արմինեին հիմա հաջողվել է այլ կերպ լուծել թերթը պահելու ծանր խնդիրը։ Հարցը, սակայն, արմինեօհանյանները չեն։ Նրանք միշտ էլ եղել են ու կլինեն, բայց երբ արմինեօհանյանությունը գրեթե համատարած բնույթ է կրում, գալիս է Տիգրան Սարգսյանի երազած պետության վախճանի պահը։
Ցավալի է իհարկե, որ հասարակական հարաբերություններն այժմ այն աստիճանի են կեղտոտված ու այլասերված, որ հնարավոր չէ կոռեկտության սահմաններում տեղավորվող բառերով նկարագրել։ Դրա մեղավորն, անշո՛ւշտ, իշխանությունն է։ Երբ բոլոր ոլորտներում պոռնիկներ են բուծվում և քաղաքական դիակներով է լցվում դաշտը, ապա քանակը «որակ» է տալիս, և մենք ականատեսն ենք դառնում «արժեքներ» թելադրողի հավակնություններ ցուցաբերող պոռնիկների ապստամբության։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։«Հրապարակ» օրաթերթի այսօրվա խմբագրականը մի հայտնի անեկդոտ է հիշեցնում։ Անգլիացի լորդին պատկանող շենքի մոտ աղմուկ է բարձրանում։ Լորդն իր սպասավորից հետաքրքրվում է, թե ովքեր են աղմկողները, և ինչ են նրանք ուզում։
–Պոռնիկներ են, սը՛ր,–ճշտելուց հետո լորդին զեկուցում է սպասավորը։
–Իսկ ինչո՞ւ են աղմկում,–հետաքրքրվում է լորդը։
–Նրանք պահանջում են վճարել իրենց պոռնկության դիմաց,–ասում է սպասավորը։
–Իսկ ի՞նչ է՝ նրանց չե՞ն վճարում,–զարմանում է լորդը։
–Վճարում են։
–Բա ինչո՞ւ են աղմկում,–էլ ավելի զարմացած հայացքով հետաքրքրվում է լորդը։
Պոռնիկների ապստամբությունը
Իշխանությունների «թեթև» ձեռքով այլասերման է ենթարկվել ոչ միան քաղաքական դաշտը, այլ նաև լրատվականը։ Գեղամյանություն անելը շատերի համար դարձել է խաղի կանոն։
Մատների վրա կարելի է հաշվել այն ԶԼՄ–ները, որոնք չեն կոորդինացվում նախագահական նստավայրի կողմից և երկկենցաղի կյանքով չեն ապրում։
Վերահսկելի լրատվամիջոցներից ամեն մեկին մի ֆունկցիա է տրված, բայց բոլորը միասին ժողգործիքների անսամբլ են հիշեցնում։ Մեկը դհոլի դեր է կատարում, մյուսը՝ զուռնայի, իսկ երրորդը փչում է իր շվին ու ձայնակցում կողքի դուդուկին, և այդպես շարունակ։
Իշխանամետ լրատվամիջոցներին ու դրանց ղեկավարներին կարելի է բաժանել երկու խմբի՝ 1. Սերժ Սարգսյանին բացահայտորեն պաշտպանող և 2. Սերժ Սարգսյանին գեղամյանաբարո ձևով պաշտպանող, այն է՝ «անկախի» կամ «ընդդիմադիրի» պիտակի տակ հանդես եկող և Սարգսյանին չենթարկվող ուժերի դեմ ամենաէժանագին պատվերները կատարող։
Առաջին խմբի ներկայացուցիչների պահվածքը համեմատաբար ազնիվ է։ Մարդիկ բաց դեմքով սատարում են Սերժ Սարգսյանին։ Թե հիմա ինչ շարժառիթով են դա անում, այլ հարց է։ Փաստն այն է, որ նրանք հասարակությանը չեն խաբում, թե անկախ են ու թունդ ընդդիմադիր։
Զզվանք են առաջացնում երկրորդ խմբի մեջ մտնող սերժամետները, ովքեր փողոցայինի պես ծառայում են Բաղրամյան 26–ին, բայց վատ են զգում, երբ կողքից իրենց գնահատականը տալիս ես։ Սրանք ուզում են հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ, բայց այդպես չի լինում։
«Անկախներին» թվում է, թե իրենց հաջողվելու է ջայլամի պես գլուխները մտցնել ավազի մեջ ու աննկատ սերժամետություն անել, բայց չեն հասկանում, որ գլուխն ավազի մեջ թաղելով՝ մարմնի շատ «հակասական» հատվածն այդուհանդերձ բաց է մնում, և բոլորը տեսնում են, թե ով ով է։
Եթե դու քեզ անկախ կամ ընդդիմադիր հայացքների տեր ես ներկայացնում, բայց միևնույն ժամանակ ամենաքստմնելի ձևով աշխատում Սերժ Սարգսյանի օգտին, ապա պատրաստ եղիր դրա դիմաց լսել ճշմարտությունը։
«Տակից» սերժամետություն անող լրատվամիջոցների առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք դավաճանում են իրենց կոչմանը։ Հայտնի ճշմարտություն է, որ չորրորդ իշխանությունը պետք է ներկայացնի հասարակության շահերը, այլ ոչ թե կցվի իշխանության առաջին, երկրորդ կամ երրորդ ճյուղին ու գեղամյանական ոճով պայքարի հասարակության դեմ։
Գեղամյանական ոճով աշխատող թերթերից է, օրինակ, «Հրապարակը», որի խմբագրապետուհին՝ Արմինե Օհանյանը, վատ է զգում, երբ «դեղձի ծառի» վրայից իրեն իջեցնում ես գետնի վրա։ Դա է պատճառը, որ նա իր այսօրվա խմբագրականում հարձակվել է Անդրանիկ Թևանյանի վրա։ Այդպիով նա ցույց է տվել իր ու իր տերերի «վառվածությունը» «7 օրի» գործունեությունից։
Արմինեն մարդկանց իր արշինով է չափում և ըստ այդմ էլ գնահատականներ տալիս։ Նա հիմա այնպես է կորցրել ինքնատիրապետումը, որ խոսելով Ծառուկյանի ֆազենդայում պատառ փախցնելու մասին՝ մոռացել է հայելուն նայել՝ շփոթելով դեմքերն ու դեպքերը («Youtube»–ի դարաշրջանում խաղեր տալը գրեթե անհնար է)։
Ուշագրավն այն է, որ նույն Արմինե Օհանյանը, ով ոչ վաղ անցյալում ուզում էր «երկխոսացված» լինել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանից և «Հրապարակ» թերթը գործիք դարձնել, պատրաստակամություն էր հայտնում «գույք պարտքի դիմաց» ծրագրի տարբերակով Թևանյանի կուրացիայի տակ հայտնվել, քանզի չէր կարողանում մեկ այլ մարդու ձեռքի տակ աշխատել։ Այդ անհեթեթ և ողորմելի առաջարկը, բնականաբար, մերժվել էր թե՛ Բաբայանի, թե՛ Թևանյանի կողմից, ինչը, թերևս, նստվածք է թողել նրա մոտ և կատաղած դարձրել, քանզի տղամարդուց մերժված կինը միշտ ագրեսիվ է դառնում՝ անկախ այն բանից, թե ինչ հարցում են նրան մերժել։
Դատելով ամենից՝ Արմինեին հիմա հաջողվել է այլ կերպ լուծել թերթը պահելու ծանր խնդիրը։ Հարցը, սակայն, արմինեօհանյանները չեն։ Նրանք միշտ էլ եղել են ու կլինեն, բայց երբ արմինեօհանյանությունը գրեթե համատարած բնույթ է կրում, գալիս է Տիգրան Սարգսյանի երազած պետության վախճանի պահը։
Ցավալի է իհարկե, որ հասարակական հարաբերություններն այժմ այն աստիճանի են կեղտոտված ու այլասերված, որ հնարավոր չէ կոռեկտության սահմաններում տեղավորվող բառերով նկարագրել։ Դրա մեղավորն, անշո՛ւշտ, իշխանությունն է։ Երբ բոլոր ոլորտներում պոռնիկներ են բուծվում և քաղաքական դիակներով է լցվում դաշտը, ապա քանակը «որակ» է տալիս, և մենք ականատեսն ենք դառնում «արժեքներ» թելադրողի հավակնություններ ցուցաբերող պոռնիկների ապստամբության։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա խմբագրականը մի հայտնի անեկդոտ է հիշեցնում։ Անգլիացի լորդին պատկանող շենքի մոտ աղմուկ է բարձրանում։ Լորդն իր սպասավորից հետաքրքրվում է, թե ովքեր են աղմկողները, և ինչ են նրանք ուզում։
–Պոռնիկներ են, սը՛ր,–ճշտելուց հետո լորդին զեկուցում է սպասավորը։
–Իսկ ինչո՞ւ են աղմկում,–հետաքրքրվում է լորդը։
–Նրանք պահանջում են վճարել իրենց պոռնկության դիմաց,–ասում է սպասավորը։
–Իսկ ի՞նչ է՝ նրանց չե՞ն վճարում,–զարմանում է լորդը։
–Վճարում են։
–Բա ինչո՞ւ են աղմկում,–էլ ավելի զարմացած հայացքով հետաքրքրվում է լորդը։
–Պոռնիկնե՛ր են, սը՛ր,–բացատրում է սպասավորը։