Ինչով են ավարտվում Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունները
Վերջին 5 տարիների քաղաքական փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանը, հանուն իր իշխանության պահպանության, պատրաստ է երկխոսության մեջ մտնել ցանկացած ուժի, անհատի կամ պետության հետ։ Ուշագրավն այն է, որ նա նախագահի կարգավիճակով երբեք երկխոսության մեջ չմտավ քաղաքականության գլխավոր սուբյեկտի՝ Հայաստանի ժողովրդի հետ։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած երկխոսությունները երկու ֆունկցիա են կատարում՝ թամաշա-PR–ի և աթոռապահպանության։
«Իսկ ի՞նչ վատ բան կա իշխանությունը պահելու մեջ,–կարող են հետաքրքրվել ոմանք,–մի՞թե զարգացած ժողովրդավարական պետություններում էլ իշխանությունը շահագրգռված չէ աթոռին մնալու հարցում»։
Ինչ խոսք, իշխանությունը պահելու ձգտման մեջ ամոթ բան չկա։ Աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները ձգտում են իշխանապահպանության, բայց այդ գործընթացը, որպես կանոն, հակասության մեջ չի լինում հանրության շահի հետ։ Ճիշտ հակառակը՝ հանրային ու պետական շահի սպասարկումը նպաստում է իշխանությունը պահելուն։
Իսկ եթե իշխանության ու հասարակության շահերը միմյանց հակադրվում են, ապա այդ դեպքում մենք գործ ենք ունենում հետադիմական և ավտորիտար ռեժիմների հետ։ Պատմությունը ցույց է տվել, որ այդ ռեժիմներն ի վերջո փլուզվում են՝ շատ հաճախ պատճառ դառնալով նաև տվյալ պետությունների փլուզման։
Սերժ Սարգսյանի «երկխոսական» հետագիծը
Մարտի 1–ի շնորհիվ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը, ներքին լեգիտիմության պակասն արտաքինով լրացնելու համար, երկխոսության մեջ մտավ Թուրքիայի հետ։ Հայաստանի հանրության մի ստվար զանգված, քաղաքական ու փորձագիտական շրջանակներ դեմ էին այդ բովանդակությամբ երկխոսությանն ու այդ երկխոսության արդյունք հայ–թուրքական արձանագրություններին, սակայն նախագահն իր անձնական շահերից ելնելով՝ մինչև վերջ տարավ «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Թե ինչ ստացվեց դրանից, հիշեցնելու կարիք չկա։
Ներքին կյանքում լարվածությունը մեղմելու համար Սերժ Սարգսյանը երկխոսության հրավիրեց Հայաստանում գրանցված տասնյակ կուսակցությունների ղեկավարներին ու ժամերով քննարկումներ կազմակերպեց Մարզահամերգային համալիրում։ Այդ ընթացքում շոշափվեցին հայ–թուրքական և տնտեսական թեմաները։ Արդյունքը զրոյական է, քանզի նախագահը լսեց բոլորին, բայց արեց այն, ինչ ծրագրել էր։ Ասել է թե՝ քննարկումները զուտ թամաշա կազմակերպելու, «Այլոց կարծիքը լսող նախագահի» իմիջ կերտելու և թոզ փչոցիի համար էր։ Պատահական չէ, որ ոտքը պնդացնելուց հետո Սարգսյանը հրաժարվեց այդ ձևական հանդիպումներից։
ՀԱԿ–ի հետ տեղի ունեցած երկխոսությանն էլ Սերժ Սարգսյանը գնաց բացառապես անձնական շահերից ելնելով։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի հետ երկխոսություններն ավարտվում են ոչ մի բանով, (դա՝ լավագույն դեպքում), իսկ երբեմն նաև այս կամ այն ուժի կամ գործչի հաճախորդացմամբ։ Նրա համար քաղաքական բարոյականության քայլող մարմնավորումն Արթուր Բաղդասարյանն է, իսկ լավագույն քաղաքական գործիչը՝ Արտաշես Գեղամյանը։ Սա տեսան ու հասկացան բոլորը։
Սարգսյանի հնգամյա կառավարման տարիների ընթացքում բոլորը տեսան ու հասկացան նաև, որ այս իշխանությունն աչքի է ընկնում անարդյունավետությամբ և հակապետական մտածելակերպով։ Եթե այդքանից հետո կա ուժ կամ անհատ, որ կարող է հավատալՍարգսյանի խոսքին ու փոխվել, ապա սա լրիվ այլ խոսակցության թեմա է։
Եթե Սերժ Սարգսյանն իրական երկխոսության կողմնակից լիներ, ապա և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ վաղուց նկատված կլինեին ծրագրային ու կադրային փոփոխությունները, սակայն դա տեղի չի ունեցել (վերջին շրջանի «հակակոռուպցիոն» թամաշան նախընտրական բնույթի է, ոչ ավելին)։
Առնվազն միամիտ են այն ուժերը, որոնք կարծում են, թե կարելի է ՀՀԿ ղեկավարից բարեփոխումներ ակնկալել։ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցողի համար բարեփոխումներն ավարտվում են այնտեղ, որտեղից սկսվում է հանրային շահը։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելն ու ինչ որ առաջարկներ անելն անիմաստ է, եթե, իհարկե, նրա հետ երկխոսության ձգտողների նպատակն ազնիվ է։
Ինչով են ավարտվում Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունները
Վերջին 5 տարիների քաղաքական փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանը, հանուն իր իշխանության պահպանության, պատրաստ է երկխոսության մեջ մտնել ցանկացած ուժի, անհատի կամ պետության հետ։ Ուշագրավն այն է, որ նա նախագահի կարգավիճակով երբեք երկխոսության մեջ չմտավ քաղաքականության գլխավոր սուբյեկտի՝ Հայաստանի ժողովրդի հետ։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած երկխոսությունները երկու ֆունկցիա են կատարում՝ թամաշա-PR–ի և աթոռապահպանության։
«Իսկ ի՞նչ վատ բան կա իշխանությունը պահելու մեջ,–կարող են հետաքրքրվել ոմանք,–մի՞թե զարգացած ժողովրդավարական պետություններում էլ իշխանությունը շահագրգռված չէ աթոռին մնալու հարցում»։
Ինչ խոսք, իշխանությունը պահելու ձգտման մեջ ամոթ բան չկա։ Աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները ձգտում են իշխանապահպանության, բայց այդ գործընթացը, որպես կանոն, հակասության մեջ չի լինում հանրության շահի հետ։ Ճիշտ հակառակը՝ հանրային ու պետական շահի սպասարկումը նպաստում է իշխանությունը պահելուն։
Իսկ եթե իշխանության ու հասարակության շահերը միմյանց հակադրվում են, ապա այդ դեպքում մենք գործ ենք ունենում հետադիմական և ավտորիտար ռեժիմների հետ։ Պատմությունը ցույց է տվել, որ այդ ռեժիմներն ի վերջո փլուզվում են՝ շատ հաճախ պատճառ դառնալով նաև տվյալ պետությունների փլուզման։
Սերժ Սարգսյանի «երկխոսական» հետագիծը
Մարտի 1–ի շնորհիվ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը, ներքին լեգիտիմության պակասն արտաքինով լրացնելու համար, երկխոսության մեջ մտավ Թուրքիայի հետ։ Հայաստանի հանրության մի ստվար զանգված, քաղաքական ու փորձագիտական շրջանակներ դեմ էին այդ բովանդակությամբ երկխոսությանն ու այդ երկխոսության արդյունք հայ–թուրքական արձանագրություններին, սակայն նախագահն իր անձնական շահերից ելնելով՝ մինչև վերջ տարավ «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Թե ինչ ստացվեց դրանից, հիշեցնելու կարիք չկա։
Ներքին կյանքում լարվածությունը մեղմելու համար Սերժ Սարգսյանը երկխոսության հրավիրեց Հայաստանում գրանցված տասնյակ կուսակցությունների ղեկավարներին ու ժամերով քննարկումներ կազմակերպեց Մարզահամերգային համալիրում։ Այդ ընթացքում շոշափվեցին հայ–թուրքական և տնտեսական թեմաները։ Արդյունքը զրոյական է, քանզի նախագահը լսեց բոլորին, բայց արեց այն, ինչ ծրագրել էր։ Ասել է թե՝ քննարկումները զուտ թամաշա կազմակերպելու, «Այլոց կարծիքը լսող նախագահի» իմիջ կերտելու և թոզ փչոցիի համար էր։ Պատահական չէ, որ ոտքը պնդացնելուց հետո Սարգսյանը հրաժարվեց այդ ձևական հանդիպումներից։
ՀԱԿ–ի հետ տեղի ունեցած երկխոսությանն էլ Սերժ Սարգսյանը գնաց բացառապես անձնական շահերից ելնելով։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանի հետ երկխոսություններն ավարտվում են ոչ մի բանով, (դա՝ լավագույն դեպքում), իսկ երբեմն նաև այս կամ այն ուժի կամ գործչի հաճախորդացմամբ։ Նրա համար քաղաքական բարոյականության քայլող մարմնավորումն Արթուր Բաղդասարյանն է, իսկ լավագույն քաղաքական գործիչը՝ Արտաշես Գեղամյանը։ Սա տեսան ու հասկացան բոլորը։
Սարգսյանի հնգամյա կառավարման տարիների ընթացքում բոլորը տեսան ու հասկացան նաև, որ այս իշխանությունն աչքի է ընկնում անարդյունավետությամբ և հակապետական մտածելակերպով։ Եթե այդքանից հետո կա ուժ կամ անհատ, որ կարող է հավատալ Սարգսյանի խոսքին ու փոխվել, ապա սա լրիվ այլ խոսակցության թեմա է։
Եթե Սերժ Սարգսյանն իրական երկխոսության կողմնակից լիներ, ապա և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ վաղուց նկատված կլինեին ծրագրային ու կադրային փոփոխությունները, սակայն դա տեղի չի ունեցել (վերջին շրջանի «հակակոռուպցիոն» թամաշան նախընտրական բնույթի է, ոչ ավելին)։
Առնվազն միամիտ են այն ուժերը, որոնք կարծում են, թե կարելի է ՀՀԿ ղեկավարից բարեփոխումներ ակնկալել։ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցողի համար բարեփոխումներն ավարտվում են այնտեղ, որտեղից սկսվում է հանրային շահը։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելն ու ինչ որ առաջարկներ անելն անիմաստ է, եթե, իհարկե, նրա հետ երկխոսության ձգտողների նպատակն ազնիվ է։
Կարեն Հակոբջանյան