Որքան էլ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության կայունության ու անփոխարինելիության մեջ շահագրգռված «թունդ ընդդիմադիր»Դավիթ Շահնազարյանն ուզում է նկատելի դառնալ Սերժ Սարգսյանի համար, չի ստացվում։
ՀԱԿ–ից դուրս գալուց հետո Շահնազարյանի միակ առաջխաղացումն այն է եղել, որ հաջողացրել է սերժամետ կայքերից հայտնվել ավելի մեծ լսարան ունեցող հեռուստաէկրանին։ Դրանից ավելի նրան տեղ չեն տալիս։
Հյուրընկալվելով «Ռ–էվոլյուցիա» հաղորդմանը՝ Շահնազարյանն արդեն բաց տեքստով է Սերժ Սարգսյանին առաջարկում վերցնել իրեն՝ իր խոսքի ենթատեքստում հասկացնելով, որ չի ուզում սահմանափակվել իշխանահաճո հարցազրույցներ տալով։ Սակայն դատելով ամենից՝ ԱԱԾ նախկին ղեկավարին Բաղրամյան 26–ից նոր բան հազիվ թե առաջարկեն, մանավանդ որ նա, անկախ ամեն ինչից, անում է իր գործը՝ «ընդդիմադիր» դիրքերից պաշտպանելով Սերժ Սարգսյանին։ Շահնազարյանը, թերևս, չգիտի, որ լացող երեխային են կաթ տալիս։ Քաղաքական դաշտում Սերժի համար լացելը պետք է դրսևորվի ծանր պահվածքով, այլ ոչ թե թեթևսոլիկությամբ։ Ասել է թե՝ որքան նա լուռ մնա, այնքան գինը կբարձրանա, բայց դե Շահնազարյանի նյարդերը տեղի են տալիս ու նախկին ՀԱԿ–ականը նետվում է տաղավարից տաղավար, թերթից թերթ։
Ընդհանրապես շատ հետաքրքիր ճակատագրի են արժանանում ՀԱԿ–ից դուրս եկողները։ Նրանցից յուրաքանչյուրը խոստանում է Կոնգրեսը լքելուն պես գրավել փողոցն ու իշխանափոխություն անել, բայց ի վերջո հայտնվում է կա՛մ «Միշիկ.am»–ում, կա՛մ «Միշիկ–Press»–ում, կա՛մ «Միշիկ–TV»–ում։ Դավիթ Շահնազարյանից զատ, նման ուղու վրա են գտնվում Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուս «արմատականները»։
Ի դեպ, նշյալ մարդկանց մեջ ամենաանկեղծը «թունդ և գաղափարական (հակառուսական) ընդդիմադիր» Դավիթ Շահնազարյանն է։ Նա, ի տարբերություն իր կոլեգաների, բացահայտորեն է պաշտպանում Սերժ Սարգսյանին՝ իր քայլը հիմնավորելով Ռոբերտ Քոչարյանի կամ ԲՀԿ–ի դեմ պայքարելու ցանկությամբ։ Ոչինչ, որ Քոչարյանն ակտիվ չէ քաղաքական դաշտում, ԲՀԿ–ն տարանջատվել է Սարգսյանից և ձգտում է նպաստել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանին», իսկ «արևմտամետ» Սերժ Սարգսյանն էլ Դավիթի իբր չսիրած ՌԴ–ի հետ 49տարվա ռազմական պայմանագիր կնքեց՝ նախորդ պայմանագրի ժամկետը դեռ չսպառված։Տվյալ պարագայում կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանին դուր են գալիս բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են Քոչարյանի դեմ և գեղամյանական ոճով պայքարում «հանուն իշխանափոխության»՝ հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։ Շահնազարյանը լավ գիտի Սարգսյանի այդ նախասիրությունների մասին ու դրա համար էլ «անկախ» լրատվամիջոցների տաղավարներից տուն չի գնում։
Դավիթ Շահնազարյանի տվայտանքները
Որքան էլ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության կայունության ու անփոխարինելիության մեջ շահագրգռված «թունդ ընդդիմադիր» Դավիթ Շահնազարյանն ուզում է նկատելի դառնալ Սերժ Սարգսյանի համար, չի ստացվում։
ՀԱԿ–ից դուրս գալուց հետո Շահնազարյանի միակ առաջխաղացումն այն է եղել, որ հաջողացրել է սերժամետ կայքերից հայտնվել ավելի մեծ լսարան ունեցող հեռուստաէկրանին։ Դրանից ավելի նրան տեղ չեն տալիս։
Հյուրընկալվելով «Ռ–էվոլյուցիա» հաղորդմանը՝ Շահնազարյանն արդեն բաց տեքստով է Սերժ Սարգսյանին առաջարկում վերցնել իրեն՝ իր խոսքի ենթատեքստում հասկացնելով, որ չի ուզում սահմանափակվել իշխանահաճո հարցազրույցներ տալով։ Սակայն դատելով ամենից՝ ԱԱԾ նախկին ղեկավարին Բաղրամյան 26–ից նոր բան հազիվ թե առաջարկեն, մանավանդ որ նա, անկախ ամեն ինչից, անում է իր գործը՝ «ընդդիմադիր» դիրքերից պաշտպանելով Սերժ Սարգսյանին։ Շահնազարյանը, թերևս, չգիտի, որ լացող երեխային են կաթ տալիս։ Քաղաքական դաշտում Սերժի համար լացելը պետք է դրսևորվի ծանր պահվածքով, այլ ոչ թե թեթևսոլիկությամբ։ Ասել է թե՝ որքան նա լուռ մնա, այնքան գինը կբարձրանա, բայց դե Շահնազարյանի նյարդերը տեղի են տալիս ու նախկին ՀԱԿ–ականը նետվում է տաղավարից տաղավար, թերթից թերթ։
Ընդհանրապես շատ հետաքրքիր ճակատագրի են արժանանում ՀԱԿ–ից դուրս եկողները։ Նրանցից յուրաքանչյուրը խոստանում է Կոնգրեսը լքելուն պես գրավել փողոցն ու իշխանափոխություն անել, բայց ի վերջո հայտնվում է կա՛մ «Միշիկ.am»–ում, կա՛մ «Միշիկ–Press»–ում, կա՛մ «Միշիկ–TV»–ում։ Դավիթ Շահնազարյանից զատ, նման ուղու վրա են գտնվում Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուս «արմատականները»։
Ի դեպ, նշյալ մարդկանց մեջ ամենաանկեղծը «թունդ և գաղափարական (հակառուսական) ընդդիմադիր» Դավիթ Շահնազարյանն է։ Նա, ի տարբերություն իր կոլեգաների, բացահայտորեն է պաշտպանում Սերժ Սարգսյանին՝ իր քայլը հիմնավորելով Ռոբերտ Քոչարյանի կամ ԲՀԿ–ի դեմ պայքարելու ցանկությամբ։ Ոչինչ, որ Քոչարյանն ակտիվ չէ քաղաքական դաշտում, ԲՀԿ–ն տարանջատվել է Սարգսյանից և ձգտում է նպաստել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանին», իսկ «արևմտամետ» Սերժ Սարգսյանն էլ Դավիթի իբր չսիրած ՌԴ–ի հետ 49 տարվա ռազմական պայմանագիր կնքեց՝ նախորդ պայմանագրի ժամկետը դեռ չսպառված։ Տվյալ պարագայում կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանին դուր են գալիս բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են Քոչարյանի դեմ և գեղամյանական ոճով պայքարում «հանուն իշխանափոխության»՝ հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։ Շահնազարյանը լավ գիտի Սարգսյանի այդ նախասիրությունների մասին ու դրա համար էլ «անկախ» լրատվամիջոցների տաղավարներից տուն չի գնում։
Կարեն Հակոբջանյան