Անկախության 21–ամյա պատմության ընթացքում հազար ու մի բան տեսած ՀՀ ակտիվ քաղաքացիները Սերժ Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների վերջին հանդիպումը տարբեր կերպ են մեկնաբանում։
«Իսկ ի՞նչ կա դրա մեջ»,– զարմանում են ՀՅԴ–ից։
Այն, որ ՀՅԴ–ն մշտապես հանդիպել է Սերժ Սարգսյանին, հաստատում են նաև կուսակցության ներկայացուցիչները։ Սակայն այս վերջին հանդիպումը տարբերվեց մյուսներից այն բանով, որ հրապարակային բնույթ ստացավ, այսինքն՝ հանդիպումն օգտագործվեց նաև PRնպատակով։
Արժե ուրեմն գնահատել, թե ում էր ձեռնտու այդ PR–ը և ով ինչ շահեց հանդիպման հրապարակայնացումից։
«Ֆուտբոլային» երկխոսության հետևանքները
ՀՅԴ–ի և Սերժ Սարգսյանի հանդիպման ձևը,բովանդակությունն ու հնարավոր հետևանքները գնահատելու համար արժե զուգահեռներ անցկացնել դեկտեմբերի 8–ին Բաղրամյան 26–ում կայացած երկխոսության և հայ–թուրքական «ֆուտբոլային» երկխոսության միջև և օգտվել այն հակափաստարկներից, որոնք ներկայացնում էր ՀՅԴ–ն իշխանության վարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության դեմ։
Ինչպես հայտնի է, հայ–թուրքական շփում չինովնիկների մակարդակով կար նաև մինչև «ֆուտբոլային» դիվանագիտությունը, երբ ՀՅԴ–ն իշխանության մեջ էր, սակայն այդ շփումները հրապարակային բնույթ չէին կրում։ Այսինքն՝ ՀՅԴ–ն դեմ չէր թուրքական կողմի հետ երկխոսությանը, բայց ոչ հրապարակավ, քանզի շատ լավ հասկանում էր, որ բաց հանդիպումները չեն բխում ՀՀ շահերից։ Թուրքիան հրապարակային ցանկացած հանդիպում կարող էր օգտագործել հայկական շահերի դեմ «մուտիլովկաներ» անելու և Հայաստանին ընդառաջ քայլ չանելով՝ միջազգային հանրության առաջ միավորներ հավաքելու համար։
Իսկ հանդիպում էին հայերն ու թուրքերը, որովհետև երկու հարևան պետությունները, որքան էլ թշնամաբար տրամադրված լինեն, բազում ընթացիկ հարցեր ունեն կարգավորելու (օրինակ՝ ուղիղ ավիաթռիչքների կարգավորում, օդային տարածքին վերաբերող հարցեր և այլն)։ Հայ–թուրքական շփումները, սակայն, չէին խանգարում հայկական կողմին միջազգային մակարդակով ուժեղացնել ճնշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ինչն ավելի զիջողական էր դարձնում թուրքական կողմին փակ հանդիպումների ժամանակ։ Պատահական չէ, որ «Հայկական ցունամիի» արդյունքում թուրքերը ծպտուն անգամ չէին հանում Ղարաբաղի հարցով։
Թուրքական կողմը, շատ լավ հասկանալով փակ քննարկումների արդյունավետությունը Հայաստանի համար, մշտապես ձգտում էր հրապարակային դարձնել դրանք, սակայն պաշտոնական Երևանի տեսակետն անփոփոխ էր. քննարկումներն անցկացնել փակ ռեժիմով այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի համաձայնվի առանց նախապայմանների սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերում։
2008թ. նախագահական ընտրություններից հետո փոփոխություն մտավ մեր մոտեցման մեջ։ Հայ–թուրքական շփումները Երևանի առաջարկով հրապարակայնացվեցին։ «Նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ՝ մարտավարական ու ռազմավարական առումներով վնաս հասցնելով ՀՀ–ին։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը քննադատելիս՝ ՀՅԴ–ականները և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին այդ գործընթացին, հետևյալ փաստարկներն էին ներկայացնում.
1.Թուրքիային պետք է ոչ թե առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ, այլ ընդամենը գործընթացը, որը հնարավորություն է տալիս մեր հարևանին ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինքը իբր գնում է բարեփոխման, բայց իրականում ոչինչ չանել ու կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, հետևաբար՝ «ֆուտբոլային» դիվանագիտությունը չի բխում ՀՀ շահերից։
2.Հայ–թուրքական գործընթացով Թուրքիան հնարավորություն է ստանում միջազգային մակարդակով կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ի վնաս մեզ բացահայտորեն խառնվել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։
3.Հայ–թուրքական շփումները հրապարակայնացնելով՝ Հայաստանը ոչինչ չի շահում և կորցնում է Թուրքիայի վրա ազդեցության բոլոր լծակները՝ փոխարենը չկարողանալով լուծել իր ուզած խնդիրները,
Իշխանության ներկայացուցիչներն այս ամենին հակադարձում էին հետևյալ ձևակերպումներով.
1.Նրանք, ովքեր դեմ են «ֆուտբոլային» դիվանագիտությանը պարզապես ծայրահեղական են։ Որոշ անձանց թվում է, թե քաղաքականությունը ծայրահեղություն է, եւ որքան ծայրահեղ լինեն, այնքան տպավորիչ կլինեն, սխալ դատողություններ են անում։ Մենք Թուրքիայի հետ երկխոսելով ուզում ենք ցույց տալ, որ ելք կա, ճանապարհ կա։
2.Հայ–թուրքական գործընթացը չի վնասի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Ղարաբաղի հարցին, քանզի մենք հարաբերությունների հաստատման ենք գնում առանց նախապայմաններիև մեր սկզբունքները չենք զիջում։Մարդիկ կան, որ շատ անհամբեր են, վեր ցատկող, վեր թռչող եւ փորձում են ժամանակից շուտ վերլուծություններ անել, ինչը կարծում եմ, որ անշնորհակալ գործ է` հետո երբ մենք սահմանը բացենք, կփոշմանեն, թե ինչու սխալ գնահատականներ էին տալիս:Մենք հավատում ենք, որ խոսակցությունը, շփումը Թուրքիայի հետ կարող է հանգեցնել համընդհանուր կոնսենսուսի: Միամիտ չենք, որ կարծենք, թե թուրքերը կարող են զղջալ իրենց պապերի արածների համար, բայց դա պատճառ չէ, որ մենք այդ հարաբերությունը չունենանք:
3.Ճիշտ է, Էրդողանն ու Գյուլը հայտարարում են, թե մինչև Ղարաբաղի հարցում հայերը զիջման չգնան, սահմանը չի բացվի, բայց մենք շարունակելու ենք մեր հանդիպումները, քանզի ամեն մի հանդիպում ճիգ է, որպեսզի կարողանանք բացատրել, հասկացնել, համոզել, որ մենք ճիշտ ենք:Իսկ այն, որ թուրքերը չեն ընդունում ցեղասպանության փաստը և առաջարկում են պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծել, միևնույն է իմաստ ունի ստորագրել արձանագրությունները, որովհետև ենթահանձնաժողովում քննարկումների ժամանակ մեր հիմնավորումները, տեսակետները կարող են ազդել թուրքական կողմի մտածողության վրա:
Ժամանակը ցույց տվեց, որ ՀՅԴ–ի, այլ քաղաքական ուժերի և փորձագետների տեսակետները ճիշտ էին։ Այդպիսով՝ հայ–թուրքական երկխոսության հրապարակայնացումից, հայտնի պատճառներով, անձնապես շահեցին ՀՀ իշխանությունները և Թուրքիան որպես պետություն։ Եթե նույնիսկ ելնենք այն մեկնակետից, որ մեր իշխանությունը լավ բան էր ուզում անել ՀՀ–ի համար, ապա արդյունքները ճիշտ հակառակն են։
Այդ հիմա է, որ պաշտոնական Երևանը բողոքում է Թուրքիայի «քցողական» քաղաքականությունից, իսկ ահա այն օրերին «ֆուտբոլային» երկխոսությունը գովերգում էր բոլոր հնարավոր ձևերով։ Քննադատությունն ընդունվում էր սվիններով։
Ներքաղաքական «ֆուտբոլին» հետևելիս
Այն, որ դաշնակցականներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են հանրապետական Սերժ Սարգսյանին, քննադատելի բան չկա։ Ի վերջո իշխանությունն ու ընդդիմությունը կարող են հանդիպել ու կարծիքներ փոխանակել։ Իրար հետ հարցեր են քննարկում անգամ թշնամաբար տրամադրված պետությունները և որևէ արտառոց բան չկա, երբ հանդիպում են հայ–թուրքական գործընթացի պատճառով իշխող կոալիցիան լքած ՀՅԴ ներկայացուցիչները և «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրը։ Հարցականները, տվյալ դեպքում, վերաբերում են հանդիպման թեմային, պահին, ձևին ու բովանդակությանը։
Ներքաղաքական զարգացումների ու ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման ֆոնին ՀՀԿ ղեկավարին, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Թուրքիային, խիստ անհրաժեշտ էր ՀՅԴ–ի հետ հանդիպումը և դրա հրապարակայնացումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին պետք էր բուն գործընթացը, այլ ոչ թե արդյունքը և ՀՅԴ–ն, ելնելով ինչ ինչ հաշվարկներից, ընդառաջ գնաց ՀՀԿ ղեկավարի ցանկությանը։ Ու արդեն կապ չունի, թե ինչ են քննարկել կողմերը։ Տվյալ դեպքում նախագահի համար կարևոր է այն, որ «միջազգային հանրությունը», այն է՝ հայ ժողովուրդը տեսնի, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները նախագահական ընտրությունների նախաշեմին հանդիպում են ամեն գնով վերարտադրության ձգտող իշխանության հետ։ Տեսնի ու հաշվի առնելով նախկինում կուտակած փորձը՝ «Ընդդիմություն չկա, բոլորը խաղեր են խաղում» թեմայով որոշի չխառնվել ընտրական միջոցառմանը։ Իսկ թե ի՞նչ է շահում այդ անպտուղ քննարկումից հայ ժողովուրդը, ի՞նչ է շահում ՀՅԴ–ն որպես կուսակցություն և ի՞նչ են շահում ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչները, կերևա առաջիկայում։ Ինչպես նման դեպքերում են ասում՝ հերձումը ցույց կտա։
Սերժ Սարգսյանն, ինչպես Էրդողանը հայ–թուրքական գործընթացի ժամանակ, «էն գլխից» հայտարարել է, որ չի ընդունում ՀՅԴ առաջարկած պլատֆորմի հիմնական կետերը և այդ մասին նշել է նաև բուն հանդիպման ընթացքում, իսկ ՀՅԴ ներկայացուցիչներն, ինչպես Սարգսյանը հայ–թուրքական գործընթացի բոլոր փուլերում, չեն հրաժարվում իրենց որդեգրած գծից և պատրաստակամություն են հայտնում շարունակել հրապարակային հանդիպումները՝ հայ ժողովրդին և իրենք իրենց համոզելով, թե նախաձեռնողականության շնորհիվ հաջողվելու է «սահմանը բացել», այն է՝ հասնել այն բանին, որ իշխանությունն ընդունի իրենց կետերը։ Սա առնվազն անկեղծ մոլորություն է ՀՅԴ–ի կողմից։
Ուշագրավ է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության բոլոր խոցելի կողմերն այն ժամանակ նկատող ու քննադատող ՀՅԴ–ն ներքաղաքական այս իրավիճակում կիրառում է այն նույն մարտավարությունը, որը կար ՀՀ–ի մոտ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ։
Ահա ա՛յս հանգամանքներն են, որ տարակուսանք ու մտահոգություն են առաջացրել այն մարդկանց մոտ, ովքեր ուզում են երկրում իրական փոփոխություններ տեսնել, այլ ոչ թե հայրենասիրական հռետորաբանությամբ համեմված «ֆուտբոլային» խաղեր։
ՀՅԴ-ի «ֆուտբոլային» քաղաքականությունը
Անկախության 21–ամյա պատմության ընթացքում հազար ու մի բան տեսած ՀՀ ակտիվ քաղաքացիները Սերժ Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների վերջին հանդիպումը տարբեր կերպ են մեկնաբանում։
«Իսկ ի՞նչ կա դրա մեջ»,– զարմանում են ՀՅԴ–ից։
Այն, որ ՀՅԴ–ն մշտապես հանդիպել է Սերժ Սարգսյանին, հաստատում են նաև կուսակցության ներկայացուցիչները։ Սակայն այս վերջին հանդիպումը տարբերվեց մյուսներից այն բանով, որ հրապարակային բնույթ ստացավ, այսինքն՝ հանդիպումն օգտագործվեց նաև PR նպատակով։
Արժե ուրեմն գնահատել, թե ում էր ձեռնտու այդ PR–ը և ով ինչ շահեց հանդիպման հրապարակայնացումից։
«Ֆուտբոլային» երկխոսության հետևանքները
ՀՅԴ–ի և Սերժ Սարգսյանի հանդիպման ձևը, բովանդակությունն ու հնարավոր հետևանքները գնահատելու համար արժե զուգահեռներ անցկացնել դեկտեմբերի 8–ին Բաղրամյան 26–ում կայացած երկխոսության և հայ–թուրքական «ֆուտբոլային» երկխոսության միջև և օգտվել այն հակափաստարկներից, որոնք ներկայացնում էր ՀՅԴ–ն իշխանության վարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության դեմ։
Ինչպես հայտնի է, հայ–թուրքական շփում չինովնիկների մակարդակով կար նաև մինչև «ֆուտբոլային» դիվանագիտությունը, երբ ՀՅԴ–ն իշխանության մեջ էր, սակայն այդ շփումները հրապարակային բնույթ չէին կրում։ Այսինքն՝ ՀՅԴ–ն դեմ չէր թուրքական կողմի հետ երկխոսությանը, բայց ոչ հրապարակավ, քանզի շատ լավ հասկանում էր, որ բաց հանդիպումները չեն բխում ՀՀ շահերից։ Թուրքիան հրապարակային ցանկացած հանդիպում կարող էր օգտագործել հայկական շահերի դեմ «մուտիլովկաներ» անելու և Հայաստանին ընդառաջ քայլ չանելով՝ միջազգային հանրության առաջ միավորներ հավաքելու համար։
Իսկ հանդիպում էին հայերն ու թուրքերը, որովհետև երկու հարևան պետությունները, որքան էլ թշնամաբար տրամադրված լինեն, բազում ընթացիկ հարցեր ունեն կարգավորելու (օրինակ՝ ուղիղ ավիաթռիչքների կարգավորում, օդային տարածքին վերաբերող հարցեր և այլն)։ Հայ–թուրքական շփումները, սակայն, չէին խանգարում հայկական կողմին միջազգային մակարդակով ուժեղացնել ճնշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ինչն ավելի զիջողական էր դարձնում թուրքական կողմին փակ հանդիպումների ժամանակ։ Պատահական չէ, որ «Հայկական ցունամիի» արդյունքում թուրքերը ծպտուն անգամ չէին հանում Ղարաբաղի հարցով։
Թուրքական կողմը, շատ լավ հասկանալով փակ քննարկումների արդյունավետությունը Հայաստանի համար, մշտապես ձգտում էր հրապարակային դարձնել դրանք, սակայն պաշտոնական Երևանի տեսակետն անփոփոխ էր. քննարկումներն անցկացնել փակ ռեժիմով այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի համաձայնվի առանց նախապայմանների սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերում։
2008թ. նախագահական ընտրություններից հետո փոփոխություն մտավ մեր մոտեցման մեջ։ Հայ–թուրքական շփումները Երևանի առաջարկով հրապարակայնացվեցին։ «Նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ՝ մարտավարական ու ռազմավարական առումներով վնաս հասցնելով ՀՀ–ին։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը քննադատելիս՝ ՀՅԴ–ականները և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին այդ գործընթացին, հետևյալ փաստարկներն էին ներկայացնում.
1.Թուրքիային պետք է ոչ թե առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ, այլ ընդամենը գործընթացը, որը հնարավորություն է տալիս մեր հարևանին ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինքը իբր գնում է բարեփոխման, բայց իրականում ոչինչ չանել ու կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, հետևաբար՝ «ֆուտբոլային» դիվանագիտությունը չի բխում ՀՀ շահերից։
2.Հայ–թուրքական գործընթացով Թուրքիան հնարավորություն է ստանում միջազգային մակարդակով կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ի վնաս մեզ բացահայտորեն խառնվել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։
3.Հայ–թուրքական շփումները հրապարակայնացնելով՝ Հայաստանը ոչինչ չի շահում և կորցնում է Թուրքիայի վրա ազդեցության բոլոր լծակները՝ փոխարենը չկարողանալով լուծել իր ուզած խնդիրները,
Իշխանության ներկայացուցիչներն այս ամենին հակադարձում էին հետևյալ ձևակերպումներով.
1.Նրանք, ովքեր դեմ են «ֆուտբոլային» դիվանագիտությանը պարզապես ծայրահեղական են։ Որոշ անձանց թվում է, թե քաղաքականությունը ծայրահեղություն է, եւ որքան ծայրահեղ լինեն, այնքան տպավորիչ կլինեն, սխալ դատողություններ են անում։ Մենք Թուրքիայի հետ երկխոսելով ուզում ենք ցույց տալ, որ ելք կա, ճանապարհ կա։
2.Հայ–թուրքական գործընթացը չի վնասի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Ղարաբաղի հարցին, քանզի մենք հարաբերությունների հաստատման ենք գնում առանց նախապայմանների և մեր սկզբունքները չենք զիջում։ Մարդիկ կան, որ շատ անհամբեր են, վեր ցատկող, վեր թռչող եւ փորձում են ժամանակից շուտ վերլուծություններ անել, ինչը կարծում եմ, որ անշնորհակալ գործ է` հետո երբ մենք սահմանը բացենք, կփոշմանեն, թե ինչու սխալ գնահատականներ էին տալիս: Մենք հավատում ենք, որ խոսակցությունը, շփումը Թուրքիայի հետ կարող է հանգեցնել համընդհանուր կոնսենսուսի: Միամիտ չենք, որ կարծենք, թե թուրքերը կարող են զղջալ իրենց պապերի արածների համար, բայց դա պատճառ չէ, որ մենք այդ հարաբերությունը չունենանք:
3.Ճիշտ է, Էրդողանն ու Գյուլը հայտարարում են, թե մինչև Ղարաբաղի հարցում հայերը զիջման չգնան, սահմանը չի բացվի, բայց մենք շարունակելու ենք մեր հանդիպումները, քանզի ամեն մի հանդիպում ճիգ է, որպեսզի կարողանանք բացատրել, հասկացնել, համոզել, որ մենք ճիշտ ենք: Իսկ այն, որ թուրքերը չեն ընդունում ցեղասպանության փաստը և առաջարկում են պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծել, միևնույն է իմաստ ունի ստորագրել արձանագրությունները, որովհետև ենթահանձնաժողովում քննարկումների ժամանակ մեր հիմնավորումները, տեսակետները կարող են ազդել թուրքական կողմի մտածողության վրա:
Ժամանակը ցույց տվեց, որ ՀՅԴ–ի, այլ քաղաքական ուժերի և փորձագետների տեսակետները ճիշտ էին։ Այդպիսով՝ հայ–թուրքական երկխոսության հրապարակայնացումից, հայտնի պատճառներով, անձնապես շահեցին ՀՀ իշխանությունները և Թուրքիան որպես պետություն։ Եթե նույնիսկ ելնենք այն մեկնակետից, որ մեր իշխանությունը լավ բան էր ուզում անել ՀՀ–ի համար, ապա արդյունքները ճիշտ հակառակն են։
Այդ հիմա է, որ պաշտոնական Երևանը բողոքում է Թուրքիայի «քցողական» քաղաքականությունից, իսկ ահա այն օրերին «ֆուտբոլային» երկխոսությունը գովերգում էր բոլոր հնարավոր ձևերով։ Քննադատությունն ընդունվում էր սվիններով։
Ներքաղաքական «ֆուտբոլին» հետևելիս
Այն, որ դաշնակցականներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են հանրապետական Սերժ Սարգսյանին, քննադատելի բան չկա։ Ի վերջո իշխանությունն ու ընդդիմությունը կարող են հանդիպել ու կարծիքներ փոխանակել։ Իրար հետ հարցեր են քննարկում անգամ թշնամաբար տրամադրված պետությունները և որևէ արտառոց բան չկա, երբ հանդիպում են հայ–թուրքական գործընթացի պատճառով իշխող կոալիցիան լքած ՀՅԴ ներկայացուցիչները և «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրը։ Հարցականները, տվյալ դեպքում, վերաբերում են հանդիպման թեմային, պահին, ձևին ու բովանդակությանը։
Ներքաղաքական զարգացումների ու ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման ֆոնին ՀՀԿ ղեկավարին, ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Թուրքիային, խիստ անհրաժեշտ էր ՀՅԴ–ի հետ հանդիպումը և դրա հրապարակայնացումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին պետք էր բուն գործընթացը, այլ ոչ թե արդյունքը և ՀՅԴ–ն, ելնելով ինչ ինչ հաշվարկներից, ընդառաջ գնաց ՀՀԿ ղեկավարի ցանկությանը։ Ու արդեն կապ չունի, թե ինչ են քննարկել կողմերը։ Տվյալ դեպքում նախագահի համար կարևոր է այն, որ «միջազգային հանրությունը», այն է՝ հայ ժողովուրդը տեսնի, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները նախագահական ընտրությունների նախաշեմին հանդիպում են ամեն գնով վերարտադրության ձգտող իշխանության հետ։ Տեսնի ու հաշվի առնելով նախկինում կուտակած փորձը՝ «Ընդդիմություն չկա, բոլորը խաղեր են խաղում» թեմայով որոշի չխառնվել ընտրական միջոցառմանը։ Իսկ թե ի՞նչ է շահում այդ անպտուղ քննարկումից հայ ժողովուրդը, ի՞նչ է շահում ՀՅԴ–ն որպես կուսակցություն և ի՞նչ են շահում ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչները, կերևա առաջիկայում։ Ինչպես նման դեպքերում են ասում՝ հերձումը ցույց կտա։
Սերժ Սարգսյանն, ինչպես Էրդողանը հայ–թուրքական գործընթացի ժամանակ, «էն գլխից» հայտարարել է, որ չի ընդունում ՀՅԴ առաջարկած պլատֆորմի հիմնական կետերը և այդ մասին նշել է նաև բուն հանդիպման ընթացքում, իսկ ՀՅԴ ներկայացուցիչներն, ինչպես Սարգսյանը հայ–թուրքական գործընթացի բոլոր փուլերում, չեն հրաժարվում իրենց որդեգրած գծից և պատրաստակամություն են հայտնում շարունակել հրապարակային հանդիպումները՝ հայ ժողովրդին և իրենք իրենց համոզելով, թե նախաձեռնողականության շնորհիվ հաջողվելու է «սահմանը բացել», այն է՝ հասնել այն բանին, որ իշխանությունն ընդունի իրենց կետերը։ Սա առնվազն անկեղծ մոլորություն է ՀՅԴ–ի կողմից։
Ուշագրավ է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության բոլոր խոցելի կողմերն այն ժամանակ նկատող ու քննադատող ՀՅԴ–ն ներքաղաքական այս իրավիճակում կիրառում է այն նույն մարտավարությունը, որը կար ՀՀ–ի մոտ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ։
Ահա ա՛յս հանգամանքներն են, որ տարակուսանք ու մտահոգություն են առաջացրել այն մարդկանց մոտ, ովքեր ուզում են երկրում իրական փոփոխություններ տեսնել, այլ ոչ թե հայրենասիրական հռետորաբանությամբ համեմված «ֆուտբոլային» խաղեր։
Անդրանիկ Թևանյան