Տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Ստանդարտների և կանոնների պահպանման հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի հաշվետվության շնորհանդես
Հունիսի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Ստանդարտների և կանոնների պահպանման հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի հաշվետվության շնորհանդեսը։ Շնորհանդեսին մասնակցել են և ողջույի խոսքով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի մասնագետների կողմից կազմված հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի հաշվետվությունը, քննարկվել են մասնագիտական եզրահանգումները, ինչպես նաև առաջարկություններ այդ ոլորտների բարեփոխումների վերաբերյալ։ Ոլորտի մասնագետները ներկայացրել են նաև աշխարհում և տարածաշրջանի երկրներում ֆինանսական հաշվետվության բնագավառում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել են այդ բարեփոխումների վրա ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցության խնդիրներին։