Պաշտպանի հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
Հունիսի 16-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին:
Հանդիպման ընթացքում համազեկուցողների հարցերը վերաբերել են համաներմանը, մարտի մեկի դեպքերի հետ կապված քրեական գործերում ներգրավված վկաների խնդիրներին. ինչպես նաև փաստահավաք խմբի գործունեությանը:
Արմեն Հարությունյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը համաներման վերաբերյալ, նշելով, որ համաներումը պետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի վրա՝ նեռարյալ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ազատազրկված բոլոր քաղաքացիները: Հակառակ դեպքում համաներումը չի նպաստի հասարակական համերաշխության ձևավորմանը:
Վկաների հետ կապված խնդիրները քննարկելիս Պաշտպանը նշել է, որ դեռևս 7-8 ամիս առաջ խոսել է այն մասին, որ Պաշտպանի գրասենյակը ստանում է բանավոր բողոքներ վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը պատշաճ ուշադրություն չեն դարձրել այդ հաղորդումներին՝ արդյունքում վկաները հրաժարվում են իրենց ցուցմունքներից դատարանում:
Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ: