Լրահոս

17.06.2009 15:42


Մուսավին բողոքի խաղաղ ցույցերի կոչ է արել

Իրանի նախգահակն ընտրություններում պարտություն կրած Միր-Հոսեյն Մուսավին իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի խաղաղ ցույցեր կազմակերպել կամ հավաքվել մզկիթներում՝ հարգելու ետընտրական բախումների ժամանակ զոհվածների հիշատակը։

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ վիրավորվել ու նահատակվել են... Ես խնդրում եմ, որպեսզի մարդիկ իրենց զորակցությունն արտահայտեին զոհվածների ընտանիքներին՝ հավաքվելով մզկիթներում կամ մասնակցեին խաղաղ ցույցերին»,-ասված է Մուսավիի ինտերնետային կայքէջում։ Նա ասել է նաև, որ անձամբ կմասնակցի այդ միջոցառումներին։

Ըստ Reuters-ի։

Այս խորագրի վերջին նյութերը