Հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանում ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի, Երևանի քաղաքապետի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի միջև:
Պայմանագրի համաձայն՝ մայրաքաղաքում կմեկնարկի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Ասիական զարգացման բանկը հիշյալ ծրագրի իրականացման նպատակով պատրաստակամություն է հայտնել վարկային միջոցներ տրամադրել: Որպես առաջնահերթ բաղկացուցիչներ՝ ծրագրում նախանշված են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարելավման, երթևեկության անվտանգության և կառավարման խնդիրները:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի ծրագիրը մայրաքաղաքում հնարավորինս շուտ կյանքի կոչվի. «Այսօր հասարակական տրանսպորտի բարելավման խնդիրները մայրաքաղաքում հրատապ են, և Երևանում երթևեկության կառավարման կարգավորման ուղղությամբ առաջիկա տարիներին հետևողական աշխատանքներ են տարվելու»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքապետարանում եռակողմ հուշագիր է ստորագրվել