Մեկնաբանություն

14.12.2012 18:38


Միքայել Մինասյանի հակասական հոգեվիճակը

Միքայել Մինասյանի հակասական հոգեվիճակը

Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո նախագահի փեսա Միքայել Մինասյանի տակ աշխատող «անկախ» լրատվամիջոցներն ու նրանց տերերը խրախճանքի մեջ հայտնվեցին։ Նրանք այնքան են ոգևորվել սեփական հաղթանակով, որ խախտելով մարդկային պարկեշտության բոլոր սահմանները և գերազանցելով ագահության բոլոր ռեկորդները՝ արդեն բացահայտորեն խոսում են Ծառուկյանի ունեցվածքը մեջ–մեջ անելու մասին։ Սա, անշու՛շտ, սպասվում էր, քանզի տվյալ մարդկանց տեսակն է այդպիսին։

Չէին հասցրել, սակայն, միշիկականները մի լավ տժժալ ու կանխավայելել սեփականության վերաբաշխման հաճույքը, երբ պարզ դարձավ, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կարող է «բարի քննիչ» Ծառուկյանի փոխարեն մրցամարտի դուրս գալ «ջղային քննիչ» Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ։ Ահա այդ ամենի գիտակցումն է, որ «անկախ» մամուլին դարձրել է ավելի հիստերիկ, իսկ Մինասյանի հոգեվիճակը՝ հակասական։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը