Լրահոս

17.06.2009 17:08


Մենք ձևավորված գաղափարախոսություն չունե՞նք

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանի կարծիքով՝ մենք չունենք ձևավորված գաղափարախոսություն։

-Ազգային գաղափարախոսության նախադրյալներ ունենք, սակայն հսկայական աշխատանք պետք է կատարվի՝ գաղափարախոսությունն ամբողջական դարձնելու համար: Գաղափարախոսությունն անհրաժեշտ է որպես ուղեցույց և՛ անհատի, և՛ սոցիալական խմբերի, և՛ պետությունների համար,-ասել է հոգեբանը։

Նրա խոսքերով՝ առանց այդ գաղափարախոսության հնարավոր չէ հեռահար նպատակներ դնել։  Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ ասել է, որ գիտնկանների մի խումբ պետք է ստեղծել, որպեսզի այդ ազգային գաղափարախոսությունը մշակվի։
-Ես բազմաթիվ անգամ այս հարցերը բարձրացրել եմ, բայց արձագանք չկա,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը