ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողությանը
Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողության, որին մասնակցել է ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը։
«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի, «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ստորագրել են մեր երկրի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման և վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի շարք փաստաթղթեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող վարկային նոր ռեսուրսը, որ կազմում է 64,5 մլն եվրո, ուղղվելու է ընկերության տեխնիկական վերազինմանն ու ենթակայանների արդիականացմանը, էլեկտրական էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կորուստների կրճատմանը, ԱՊՀ երկրների էներգահամակարգերի ինտեգրման աճի ապահովմանը։ Հատկանշական է , որ այս խոշորագույն վարկային գործարքը իրականացվում է առանց պետական երաշխիքի։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է վարկային նոր համաձայնագիրը։
-Ես ուզումեմբոլորմասնակիցներինշնորհավորելայսկարևորագույնվարկայինպայմանագրիստորագրմանկապակցությամբ։Մենքկարևորումենքայսվարկայինպայմանագիրըերկուհանգամանքիցելնելով. Առաջինը՝ մերբանկայինհամակարգիպատմությանմեջսախոշորագույնվարկայինգործարքներիցմեկնէ՝ շուրջ 64 մլնեվրոծավալով, ամբողջությամբայսգումարըօգտագործվելուէՀՀտարածքումէլեկտրացանցերիվերականգնմանաշխատանքներիհամարևերկուտարվաընթացքումայդգումարներըկիրացվեն։Երկրորդկարևորհանգամանքը, որայսներդրումըկատարվումէՀՀ-ումմերտնտեսականկյանքիհամարամենաբարդ՝ համաշխարհայինֆինանսատնտեսականճգնաժամիբացասականազդեցություններիփուլումեւայսխոշորվարկայիններդրումըդրականազդեցությունկթողնիտնտեսությանվրա, բնականաբար, նաևսոցիալականոլորտիվրա, և մենքողջունումենքայսձեռնարկը։Եվուզումեմբոլորմասնակիցներինշնորհավորելայսկարևորիրադարձությանկապակցությամբևցանկանալ, որպեսզիայնխնդիրները, որոնքդրվածենբաշխիչցանցերիառջև, հնարավորինսկարճժամկետումդառնանիրականություն։Կարևորհանգամանքներիցմեկնէլայնէ, որսակագներիվրաազդեցությունչիլինելուևըստէության, վարկայինտոկոսադրույքներիմարումըիրականացվելուէընկերությանշահույթիհաշվին, ինչընույնպեսկարևորէարձանագրել,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողությանը
Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողության, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի, «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ստորագրել են մեր երկրի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման և վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի շարք փաստաթղթեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող վարկային նոր ռեսուրսը, որ կազմում է 64,5 մլն եվրո, ուղղվելու է ընկերության տեխնիկական վերազինմանն ու ենթակայանների արդիականացմանը, էլեկտրական էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կորուստների կրճատմանը, ԱՊՀ երկրների էներգահամակարգերի ինտեգրման աճի ապահովմանը։ Հատկանշական է , որ այս խոշորագույն վարկային գործարքը իրականացվում է առանց պետական երաշխիքի։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է վարկային նոր համաձայնագիրը։
-Ես ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհավորել այս կարևորագույն վարկային պայմանագրի ստորագրման կապակցությամբ։ Մենք կարևորում ենք այս վարկային պայմանագիրը երկու հանգամանքից ելնելով. Առաջինը՝ մեր բանկային համակարգի պատմության մեջ սա խոշորագույն վարկային գործարքներից մեկն է՝ շուրջ 64 մլն եվրո ծավալով, ամբողջությամբ այս գումարը օգտագործվելու է ՀՀ տարածքում էլեկտրացանցերի վերականգնման աշխատանքների համար և երկու տարվա ընթացքում այդ գումարները կիրացվեն։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ այս ներդրումը կատարվում է ՀՀ-ում մեր տնտեսական կյանքի համար ամենաբարդ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների փուլում եւ այս խոշոր վարկային ներդրումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա, բնականաբար, նաև սոցիալական ոլորտի վրա, և մենք ողջունում ենք այս ձեռնարկը։ Եվ ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհավորել այս կարևոր իրադարձության կապակցությամբ և ցանկանալ, որպեսզի այն խնդիրները, որոնք դրված են բաշխիչ ցանցերի առջև, հնարավորինս կարճ ժամկետում դառնան իրականություն։ Կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ սակագների վրա ազդեցություն չի լինելու և ըստ էության, վարկային տոկոսադրույքների մարումը իրականացվելու է ընկերության շահույթի հաշվին, ինչը նույնպես կարևոր է արձանագրել,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։