Լրահոս

17.06.2009 17:37


Փնջային խորհրդակցություն Իջևանում

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ հունիսի 17-ին Իջևան քաղաքում տեղի է ունեցել փնջային խորհրդակցություն՝ «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և քննության առանձնահատկությունները» թեմայով:

Խորհրդակցությանը մասնակցել են Վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանը, Տնտեսական մրցկացության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը, ՀՀ  Քաղծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանը, ՀՔԾ պետ Ա. Միրզոյանը, ՀՀ նախագահի օգնական Գ. Կոստանյանը, փոխոստիկանապետ Հ. Հունանյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Ն. Առուստամյանը, ԱԱԾ, ոստիկանության, դատախազության  տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակական  և միջազգային  կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Սա թվով չորրորդ խորհրդակցությունն է՝ նվիրված վերը նշված թեմայի քննարկմանը:
Կարևորելով այսօրինակ խորհրդակցությունների անցկացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ  կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը վերաբերող հարցադրումների հրապարակային քննարկումը նպատակ ունի   բարձրացնելու հասարակության ակտիվությունը, ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև  բարձրացնելու իրավապահ մարմինների  գործունեության արդյունավետությունը:

Այս խորագրի վերջին նյութերը