Լրահոս

18.12.2012 11:44


Ժոզե Մոուրինյո. «Միայն երեք քրջոտ ոչխար է ինձ հակաճառում»

Ժոզե Մոուրինյո. «Միայն երեք քրջոտ ոչխար է ինձ հակաճառում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական  «Marca» ռադիոընկերության ուղիղ եթերում վիրավորանքների տարափ է տեղացել մեկնաբանի հասցեին։ Լրագրողի հարցին, թե շարունակվող ձախողումների պայմաններում երբ է Մոուրինյոն հրաժարական տալու «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից, վերջինս պատասխանել է.

«Ֆուտբոլային աշխարհում ես և իմ տղաները գտնվում ենք բարձունքում: Իսկ դու լրագրողական աշխարհում կեղտ ես: Դու «հակամադրիդիստ» ես, «հակամոուրինիստ», և միշտ սադրիչ հարցեր ես տալիս: Ինձ ասել էին, որ դու շան որդի ես, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան… Մտածի՛ր, թե ինչ ես խոսում: «Ռեալի» հանդերձարանում 21 մարդ կա, որոնք աջակցում են ինձ, և միայն երեք քրջոտ ոչխար է ինձ հակաճառում»,- նշել է ֆուտբոլային աշխարհի լավագույն մասնագետներից մեկը:

Իսպանական մամուլն անմիջապես և խիստ բուռն է արձագանքել Մոուրինյոյի այս խոսքերին` հատկապես «երեք քրջոտ ոչխար» արտահայտոթյանը: Ենթադրվում է, որ Մոուրինյոն նկատի է ունեցել Իկեր Կասիլյասին, Սերխիո Ռամոսին եւ Մեսութ Օզիլին:

Այս խորագրի վերջին նյութերը