Լրահոս

22.11.2010 17:29


Ժիրայր Սեֆիլյան. «Լիսաբոնի գագաթնաժողովին չմասնակցելու հանձնարարությունը ստացվել է Մոսկվայից»

«7օր»-ի  հետ զրույցի ժամանակ գնահատական տալով այն փաստին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է մասնակցել  Լիսաբոնում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին' «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է. «Եթե հետևենք մեր երկրի վերջին շրջանի քաղաքականությանը, կնկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը գործում է Ռուսաստանի Դաշնության հովանոցի ներքո ամեն իմաստներով։ Այսինքն, Լիսաբոնի գագաթնաժողովին չմասնակցելու հանձնարարությունը նույնպես ստացվել է Մոսկվայից»։

Նա նաև ավելացրել է, որ ընդհանրապես բացասական է գնահատում այս իշխանությունների ամեն մի օրը, որ նրանք շարունակում են մնալ այս երկրում. «Այս ռեժիմը կտրված է հայ ժողովրդից. իրենք գործում են միայն ու միայն սեփական շահերը պաշտպանելու շրջանակներում։ Ուստի գնալ կամ չգնալը մեր երկրի համար ոչ մի նշանակություն չուներ»։

Այս խորագրի վերջին նյութերը