ՀՀԿ–ի համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը լի էր «Ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիմար և աղքատ» տիպի ձևակերպումներով։ Սա կարելի է առաջընթաց համարել, քանզի «նյուվասյուկիզմը» քիչ էր։ Չկային խոստումներ նանոտեխնոլոգիաների և Հայաստանը տարատեսակ միջազգային կենտրոնների վերածելու մասին, բայց փոխարենը կար նոր հայի տեսակ ձևավորելու միջոցով ՀՀ քաղաքացիներին դեպի արդար Հայաստան տանելու խոստում։
«Որևէ քաղաքական ուժի, առավելևս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձևավորմանը»,–հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Մենք, փաստորեն, պարտիայի որոշմամբ շուտով նոր հայ կամ, այսպես ասած, «Homo Armenicus» ենք ունենալու: Համարյա «Արմենիկում»–ի պես մի բան։
Մնում է միայն պարզել, թե ով է մարմնավորելու միջին վիճակագրական նոր հային։
Դատելով իշխանության վարած կադրային քաղաքականությունից, իրականացրած քարոզից և ՀՀԿ 14–րդ համագումարում Սարգսյանի ելույթի շեշտադրումներից՝ նոր հայը պետք է չլինի այսպես կոչված օլիգարխ, այլ պետք է լինի երիտօլիգարխ։
Բացի այդ՝ նոր հայը պետք է լինի բերանը բաց պահածերիտասարդ։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն փակել երիտասարդ նոր հայի բերանը, ենթադրաբար կորակվեն հին հայեր ու կընկնեն անընդունելի և անհանդուրժելի մարդկանց ցուցակի մեջ։ Պատահական չէր, որ Սարգսյանը հայտարարեց. «Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը և կանխելու նրանց թռիչքը: Նրանք լուրջ անելիքներ ունեն և անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը` սա Հայաստան է և վերջ»։
Սարգսյանը, իհարկե, չմանրամասնեց, թե ինչու պետք է չփակել երիտասարդների բերանը, ինչու են պետք, այսպես ասած, բացբերաներիտասարդները, և ուր պետք է նրանք թռչեն իրենց չփակված բերաններով, բայց դե դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ խոստացվել է նոր հայի կերպար ստանալ և վերջ։
Հաշվի առնելով վերը նշված բնութագրերը, վերջին շրջանում տեղի ունենցած ընտրությունները և այս իշխանության տեսակը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած նոր հայն Ավանի թիվ 1 մեծամասնական ընտրատարածքից պատգամավոր դարձած Ռոբերտ Սարգսյանն է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին։ Եթե նա Ս. Սարգսյանի պատկերացրած նոր հայը չլիներ, ապա չէր դառնա նորաթուխ պատգամավոր։ Բաղրամյան 26–ից նրան պատգամավոր նշանակելով՝ փաստացի ցույց տվեցին, թե ինչպիսի նոր դեմքերով կամ ավելի ճիշտ՝ նոր հայերով են ուզում դաշտը լցնել։
Եվ այսպես, Տարոնի աներորդին Սերժ Սարգսյանի նախագծած նոր հայն է։ Ճիշտ է, Ռոբերտ Սարգսյանը բերանը չբացեց նախընտրական արշավի ժամանակ, իսկ բացելուց հետո բոլորն այն կարծիքին էին, որ ավելի լավ է չբացեր, բայց այդ երիտասարդն ունեցավ այնպիսի թռիչք, որի մասին խոսում էր ՀՀԿ առաջնորդը։ «Անլեզու» պատգամավորի առկայությունը խորհրդարանում արդեն իսկ համոզում է բոլորիս, որ սա Հայաստան է և վերջ։
Դե, իսկ «Homo Armenicus»–ի ձևավորումը և տիրաժավորումը, անկասկած, կընթանա նույն հաջողությամբ, ինչպիսին արձանագրվեց «Արմենիկում» դեղամիջոցի համաշխարհային հաղթարշավի դեպքում։ Եվ ուրեմն՝ առա՛ջ, դեպի ապահով Հայաստան։
«Homo Armenicus» կամ Սերժ Սարգսյանի նոր նախագիծը
ՀՀԿ–ի համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը լի էր «Ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիմար և աղքատ» տիպի ձևակերպումներով։ Սա կարելի է առաջընթաց համարել, քանզի «նյուվասյուկիզմը» քիչ էր։ Չկային խոստումներ նանոտեխնոլոգիաների և Հայաստանը տարատեսակ միջազգային կենտրոնների վերածելու մասին, բայց փոխարենը կար նոր հայի տեսակ ձևավորելու միջոցով ՀՀ քաղաքացիներին դեպի արդար Հայաստան տանելու խոստում։
«Որևէ քաղաքական ուժի, առավելևս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձևավորմանը»,–հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Մենք, փաստորեն, պարտիայի որոշմամբ շուտով նոր հայ կամ, այսպես ասած, «Homo Armenicus» ենք ունենալու: Համարյա «Արմենիկում»–ի պես մի բան։
Մնում է միայն պարզել, թե ով է մարմնավորելու միջին վիճակագրական նոր հային։
Դատելով իշխանության վարած կադրային քաղաքականությունից, իրականացրած քարոզից և ՀՀԿ 14–րդ համագումարում Սարգսյանի ելույթի շեշտադրումներից՝ նոր հայը պետք է չլինի այսպես կոչված օլիգարխ, այլ պետք է լինի երիտօլիգարխ։
Բացի այդ՝ նոր հայը պետք է լինի բերանը բաց պահած երիտասարդ։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն փակել երիտասարդ նոր հայի բերանը, ենթադրաբար կորակվեն հին հայեր ու կընկնեն անընդունելի և անհանդուրժելի մարդկանց ցուցակի մեջ։ Պատահական չէր, որ Սարգսյանը հայտարարեց. «Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը և կանխելու նրանց թռիչքը: Նրանք լուրջ անելիքներ ունեն և անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը` սա Հայաստան է և վերջ»։
Սարգսյանը, իհարկե, չմանրամասնեց, թե ինչու պետք է չփակել երիտասարդների բերանը, ինչու են պետք, այսպես ասած, բացբերան երիտասարդները, և ուր պետք է նրանք թռչեն իրենց չփակված բերաններով, բայց դե դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ խոստացվել է նոր հայի կերպար ստանալ և վերջ։
Հաշվի առնելով վերը նշված բնութագրերը, վերջին շրջանում տեղի ունենցած ընտրությունները և այս իշխանության տեսակը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած նոր հայն Ավանի թիվ 1 մեծամասնական ընտրատարածքից պատգամավոր դարձած Ռոբերտ Սարգսյանն է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին։ Եթե նա Ս. Սարգսյանի պատկերացրած նոր հայը չլիներ, ապա չէր դառնա նորաթուխ պատգամավոր։ Բաղրամյան 26–ից նրան պատգամավոր նշանակելով՝ փաստացի ցույց տվեցին, թե ինչպիսի նոր դեմքերով կամ ավելի ճիշտ՝ նոր հայերով են ուզում դաշտը լցնել։
Եվ այսպես, Տարոնի աներորդին Սերժ Սարգսյանի նախագծած նոր հայն է։ Ճիշտ է, Ռոբերտ Սարգսյանը բերանը չբացեց նախընտրական արշավի ժամանակ, իսկ բացելուց հետո բոլորն այն կարծիքին էին, որ ավելի լավ է չբացեր, բայց այդ երիտասարդն ունեցավ այնպիսի թռիչք, որի մասին խոսում էր ՀՀԿ առաջնորդը։ «Անլեզու» պատգամավորի առկայությունը խորհրդարանում արդեն իսկ համոզում է բոլորիս, որ սա Հայաստան է և վերջ։
Դե, իսկ «Homo Armenicus»–ի ձևավորումը և տիրաժավորումը, անկասկած, կընթանա նույն հաջողությամբ, ինչպիսին արձանագրվեց «Արմենիկում» դեղամիջոցի համաշխարհային հաղթարշավի դեպքում։ Եվ ուրեմն՝ առա՛ջ, դեպի ապահով Հայաստան։
Կարեն Հակոբջանյան