Ամերիկացի ռադիոհաղորդավարը ներողություն է խնդրել ամերիկահայ համայնքից
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան գրասենյակի և ԱՄՆ հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են KFI640-AM ռադիոկայանի հաղորդավար ԲիլՀենդելի և ռադիոկայանի ղեկավարության հետ՝ Հայոց ցեղասպանության մասին հաղորդավարի վիրավորական արտահայտությունների առնչությամբ պարզաբանում ստանալու համար: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» օրաթերթը:
Ռադիոհաղորդավարը և ռադիոյի ղեկավարությունը ներողություն են խնդրել ԱՄՆ հայկական համայնքից: Ավելին, Բիլ Հենդելն ասել է, որ ինքը տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին, և խոստացել է ռադիոհաղորդումներում անդրադառնալ այդ թեմային:
-ՄենքխորապեսզղջումենքԲիլՀենդելիմեկնաբանություններիկապակցությամբ, որոնքվիրավորելենամերիկահայերիզգացմունքները: Դրանքճիշտչէին: Մենքդրահամարպատասխանատվությունենքկրումևհասկանում, որցեղասպանությունները, այդթվում՝ Հայոցցեղասպանությունը, լուրջհարցերենևչպետքէորպեսհումորօգտագործվեն,- հայտարարել է KFI ռադիոկայանի ծրագրերի տնօրեն ՌոբինԲերտոլուչին:
Հիշեցնենք, որ Բիլ Հենդելը ռադիոեթերում, ծաղրանքով խոսելով Գլենդել քաղաքի առողջապահության համակարգի մասին, առաջարկել է գաղթականներին առանձին խմբերի բաժանել, վաճառել քաղաքը և այդ կերպ «արդյունավետորենազատվելբոլորհայերից.ինչսկսելենթուրքերը, ավարտինկհասցնիԲիլը»:
Ամերիկացի ռադիոհաղորդավարը ներողություն է խնդրել ամերիկահայ համայնքից
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան գրասենյակի և ԱՄՆ հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են KFI640-AM ռադիոկայանի հաղորդավար Բիլ Հենդելի և ռադիոկայանի ղեկավարության հետ՝ Հայոց ցեղասպանության մասին հաղորդավարի վիրավորական արտահայտությունների առնչությամբ պարզաբանում ստանալու համար: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» օրաթերթը:
Ռադիոհաղորդավարը և ռադիոյի ղեկավարությունը ներողություն են խնդրել ԱՄՆ հայկական համայնքից: Ավելին, Բիլ Հենդելն ասել է, որ ինքը տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին, և խոստացել է ռադիոհաղորդումներում անդրադառնալ այդ թեմային:
-Մենք խորապես զղջում ենք Բիլ Հենդելի մեկնաբանությունների կապակցությամբ, որոնք վիրավորել են ամերիկահայերի զգացմունքները: Դրանք ճիշտ չէին: Մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում և հասկանում, որ ցեղասպանությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, լուրջ հարցեր են և չպետք է որպես հումոր օգտագործվեն,- հայտարարել է KFI ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Ռոբին Բերտոլուչին:
Հիշեցնենք, որ Բիլ Հենդելը ռադիոեթերում, ծաղրանքով խոսելով Գլենդել քաղաքի առողջապահության համակարգի մասին, առաջարկել է գաղթականներին առանձին խմբերի բաժանել, վաճառել քաղաքը և այդ կերպ «արդյունավետորեն ազատվել բոլոր հայերից. ինչ սկսել են թուրքերը, ավարտին կհասցնի Բիլը»: