ՀՀԿ–ի համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իրենք պատրաստվում են վերջնախաղի։ Թե ում դեմ է այդ վերջնախաղը, կարելի է գլխի ընկնել տնտեսական ցուցանիշներին և արտագաղթի թվերին հետևելով։
Դե հիմա եկեք տեսնենք, թե ինչ քայլերի է դիմել ՀՀԿ ղեկավարը վերջնախաղից առաջ։
Սերժ Սարգսյանը կարողացավ «երկխոսացնել» և համասերժական համահավաք իրականացնել։ Արդյունքում՝ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի սատարում են «ֆուտբոլային» դիվանագիտությանը երկու ձեռքով կողմ արտահայտված ու իբր արևմտամետ Դավիթ Շահնազարյանը և «ֆուտբոլային» դիվանագիտությունը հրապարակավ քննադատած, բայց Սարգսյանի հետ ստվերային երկխոսության մեջ մտած ՀՅԴ վերնախավը ներկայացնող գործիչները։
Ուշագրավն այն է, որ նույն Դավիթ Շահնազարյանն ու դաշնակցության վերնախավը հավանել են Սերժ Սարգսյանի բաժակաճառային ու բրեժնևյան ոգով ներծծված վերջին ելույթը։ Ասել է թե՝ Սարգսյանին հաջողվել է իր շուրջը կոնսենսուսի բերել 1994–ին ՀՅԴ–ի դեմ գործ սարքող ԱԱԾ այն ժամանակվա տխրահռչակ ղեկավար Շահնազարյանին և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին։ Վերջիններս հրապարակավ տարբեր տեսակետներ են հայտնում արտաքին ու ներքին քաղաքական հարցերի շուրջ, բայց նույն տեսակետին են Սերժ Սարգսյանի հետ համագործակցության հասնելու և այդ ուղղությամբ ճիգ գործադրելու հարցում, ինչը խոսում է այն մասին, որ հրապարակավ հայտնվող տեսակետներն ընդամենը քաղաքական առևտրի մեջ մտնելու կամ «ատմազկայի» համար են։ Շահնազարյանի համար «արևմտամետությունն» է «ատմազկա», իսկ Մարգարյանի համար՝ հայ–թուրքական հարաբերությունները և ազգայինին առնչվող թեմաները։ Երկուսն էլ ճգնում են ՀՀԿ ղեկավարի հետ համագործակցության հասնել, բայց դա անել այնպես, որ «գաղափարական» փաթեթավորում ստանա «երկխոսությունը»։ Փորձը ցույց է տալիս, որ նման մարդկանց հետ Սարգսյանը շատ հեշտ լեզու է գտնում, քանի որ չունի քաղաքական սկզբունքներ ու հայացքներ։ Ինչպես ասում են՝ «Рыбак рыбака видит издалека»։
Քաղաքական սկզբունքների ու կայուն հայացքների բացակայությունն է, որ Սարգսյանի շուրջն է համախմբել ինչպես հիշյալ Շահնազարյանին, այնպես էլ Եվրասիական միության մոլի ջատագով ներկայացող Արտաշես Գեղամյանին։
Դե, իսկ «ֆրանսիական» գծի կողմնակից Արթուր Բաղդասարյանն անհիշելի ժամականերից է Սարգսյանի ճամբարում։
Եվ այսպես, վերջնախաղից առաջ Սարգսյանին սատարում են «Ծովից–ծով Հայաստան» և «Լճից–լիճ Հայաստան» գոռացողները, «արևմտամետները» և «ռուսամետները»,«թունդ ընդդիմադիրները» և «հեղափոխական» բառն իրենց կուսակցության անվան մեջ պարունակող հակահեղափոխականները։ Սարգսյանի հետ են նաև ձևականորն ՀԱԿ–ում գտնվող «արմատականներն» ու ՀԱԿ–ից դուրս եկած «փողոցայինները»։ Մնացած մանր–մունր հաճախորդների մասին եթե մոռացա խոսել, ապա այդ բացը կարող եք ինքներդ լրացնել, հարգելի՛ ընթերցողներ։
Այս ամենն, իհարկե, չի խոսում Սերժ Սարգսյանի շուրջը հանրային կոնսոլիդացիա ձևավորվելու մասին։ Այս ամենը չի վկայում, որ ՀՀԿ ղեկավարը վիրտուոզ քաղաքականություն է վարում։ Ճիշտ հակառակը։ Սա ցույց է տալիս, որ Սարգսյանն իրեն սատարող քաղաքականապես կոռումպացվածներին կոնսոլիդացնում է ընդդեմ հասարակության։ Սա նշանակում է նաև, որ Հայաստանի քաղաքական վերնախավը գրեթե ամբողջությամբ փտած է և ենթակա է վիրահատական միջամտությամբ հեռացման։ Թող զարմանալի չթվա, բայց վիրաբույժի դերում հիմա Սերժ Սարգսյանն է, և դա նրա միակ ու չգիտակցված դրական առաքելությունն է այս փուլում։
Վերջնախաղից առաջ և «երկխոսացումից» հետո
ՀՀԿ–ի համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իրենք պատրաստվում են վերջնախաղի։ Թե ում դեմ է այդ վերջնախաղը, կարելի է գլխի ընկնել տնտեսական ցուցանիշներին և արտագաղթի թվերին հետևելով։
Դե հիմա եկեք տեսնենք, թե ինչ քայլերի է դիմել ՀՀԿ ղեկավարը վերջնախաղից առաջ։
Սերժ Սարգսյանը կարողացավ «երկխոսացնել» և համասերժական համահավաք իրականացնել։ Արդյունքում՝ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի սատարում են «ֆուտբոլային» դիվանագիտությանը երկու ձեռքով կողմ արտահայտված ու իբր արևմտամետ Դավիթ Շահնազարյանը և «ֆուտբոլային» դիվանագիտությունը հրապարակավ քննադատած, բայց Սարգսյանի հետ ստվերային երկխոսության մեջ մտած ՀՅԴ վերնախավը ներկայացնող գործիչները։
Ուշագրավն այն է, որ նույն Դավիթ Շահնազարյանն ու դաշնակցության վերնախավը հավանել են Սերժ Սարգսյանի բաժակաճառային ու բրեժնևյան ոգով ներծծված վերջին ելույթը։ Ասել է թե՝ Սարգսյանին հաջողվել է իր շուրջը կոնսենսուսի բերել 1994–ին ՀՅԴ–ի դեմ գործ սարքող ԱԱԾ այն ժամանակվա տխրահռչակ ղեկավար Շահնազարյանին և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին։ Վերջիններս հրապարակավ տարբեր տեսակետներ են հայտնում արտաքին ու ներքին քաղաքական հարցերի շուրջ, բայց նույն տեսակետին են Սերժ Սարգսյանի հետ համագործակցության հասնելու և այդ ուղղությամբ ճիգ գործադրելու հարցում, ինչը խոսում է այն մասին, որ հրապարակավ հայտնվող տեսակետներն ընդամենը քաղաքական առևտրի մեջ մտնելու կամ «ատմազկայի» համար են։ Շահնազարյանի համար «արևմտամետությունն» է «ատմազկա», իսկ Մարգարյանի համար՝ հայ–թուրքական հարաբերությունները և ազգայինին առնչվող թեմաները։ Երկուսն էլ ճգնում են ՀՀԿ ղեկավարի հետ համագործակցության հասնել, բայց դա անել այնպես, որ «գաղափարական» փաթեթավորում ստանա «երկխոսությունը»։ Փորձը ցույց է տալիս, որ նման մարդկանց հետ Սարգսյանը շատ հեշտ լեզու է գտնում, քանի որ չունի քաղաքական սկզբունքներ ու հայացքներ։ Ինչպես ասում են՝ «Рыбак рыбака видит издалека»։
Քաղաքական սկզբունքների ու կայուն հայացքների բացակայությունն է, որ Սարգսյանի շուրջն է համախմբել ինչպես հիշյալ Շահնազարյանին, այնպես էլ Եվրասիական միության մոլի ջատագով ներկայացող Արտաշես Գեղամյանին։
Դե, իսկ «ֆրանսիական» գծի կողմնակից Արթուր Բաղդասարյանն անհիշելի ժամականերից է Սարգսյանի ճամբարում։
Եվ այսպես, վերջնախաղից առաջ Սարգսյանին սատարում են «Ծովից–ծով Հայաստան» և «Լճից–լիճ Հայաստան» գոռացողները, «արևմտամետները» և «ռուսամետները», «թունդ ընդդիմադիրները» և «հեղափոխական» բառն իրենց կուսակցության անվան մեջ պարունակող հակահեղափոխականները։ Սարգսյանի հետ են նաև ձևականորն ՀԱԿ–ում գտնվող «արմատականներն» ու ՀԱԿ–ից դուրս եկած «փողոցայինները»։ Մնացած մանր–մունր հաճախորդների մասին եթե մոռացա խոսել, ապա այդ բացը կարող եք ինքներդ լրացնել, հարգելի՛ ընթերցողներ։
Այս ամենն, իհարկե, չի խոսում Սերժ Սարգսյանի շուրջը հանրային կոնսոլիդացիա ձևավորվելու մասին։ Այս ամենը չի վկայում, որ ՀՀԿ ղեկավարը վիրտուոզ քաղաքականություն է վարում։ Ճիշտ հակառակը։ Սա ցույց է տալիս, որ Սարգսյանն իրեն սատարող քաղաքականապես կոռումպացվածներին կոնսոլիդացնում է ընդդեմ հասարակության։ Սա նշանակում է նաև, որ Հայաստանի քաղաքական վերնախավը գրեթե ամբողջությամբ փտած է և ենթակա է վիրահատական միջամտությամբ հեռացման։ Թող զարմանալի չթվա, բայց վիրաբույժի դերում հիմա Սերժ Սարգսյանն է, և դա նրա միակ ու չգիտակցված դրական առաքելությունն է այս փուլում։
Կորյուն Մանուկյան