Լրահոս

22.11.2010 17:50


«Gibson» ընկերությունն ընտրել է 80-ականները լավագույն կիթառային ռիֆերը

«Gibson» ընկերությունն ընտրել է 80-ականները լավագույն կիթառային ռիֆերը

«Gibson Guitar Corporation» ընկերությունն իր կայքում հրապարակել է 80-ականների տասը լավագույն կիթառային riff-երի ցանկը։

«Ռիֆը մի երևույթ է, որը կարող է հասարակ երգը վերածել հիանալի գործի, իսկ հիանալի գործը՝ ամբողջ ժամանակների դասական երաժշտության», -տեղեկացնում են ցանկը կազմողները։

 «Gibson»-ի տվյալներով՝ 80-ականների լավագույնը համարվել է «AC/DC» խմբի «Back in Black» սկավառակի նույնանուն երգի ռիֆը։ Սկավառակը թողարկվել է 1980թ. և համարվում է խմբի առաջին ձայնասկավառակը, որը ձայնագրվել է առանց մենակատար Բոն Սկոտի մասնակցության։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «The Rolling Stones» խմբի «Start Me Up» երգի ռիֆը, իսկ երրորդ հորիզանականում է Օզի Օսբորնի «Crazy Train» երգը։ Կիթառային մասը այդ երգում կատարել է Ռենդի Ռոուդսը։

Ցանկի մեջ ներառվել են Մայքլ Ջեքսոնի, ինչպես նաև «Guns N' Roses»-ի և «The Clash»-ի ստեղծագործությունները։ 80-ականների ռիֆերի ամբողջական ցանկը կարելի է տեսնել այստեղ՝ http://www.gibson.com/en-us/Lifestyle/Features/top-10-80s-riffs-1115/

Այս խորագրի վերջին նյութերը