«Հայ թիմի» Միշոն՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության մասին
-Հասարակությունը միայն կառավարությանը չպետք է թողնի այսպիսի հարցերի որոշումը,-ասել է «Հայ թիմի» Միշոն, ով որոշել է հայրենասիրությունը խթանող երգեր գրել։ Նա մտահոգված է թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերություններով։ «Ներելը չի ստացվում» երգում Միշոն Ադրբեջանին է՛լ, Թուրքիային է՛լ ասում է, թե իրենք պատասխան են տալու։ «7 օր»-ի հարցին, թե արդյոք դա Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը դե՞մ չէ, Միշոն պատասխանել է, թե այդպես չի համարում։
-Հարցը ստեղ նուրբ է. ապրել ատելությամբ՝ սխալ է, բայց որ պետք է քո գնահատականը ունենաս եղածի վերաբերյալ, դա պարտադիր է։ Եթե մոռանաս այն, ինչ եղել է, դա շատ սխալ է,- ասել է նա։
Միշոն պնդել է, թե մեր երիտասարդությունն ընդհանրապես վերաբերմունք չունի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ։
«7օր»-ի հարցին, թե իրեն արդյոք գոհացնո՞ւմ է ներկայիս արտաքին քաղաքականությունը, Միշոն պատասխանել է՝այո։
-Այո, բայց դա լիարժեք «հա» չէ, որովհետև ուրիշ դեպքում, ուրիշը լիներ, ուրիշը որոշեր՝ հաստատ ավելի վատ կլիներ։ Այնպես որ՝ գոհ պետք է լինենք,-նշել է նա։
Միշոն գոհ էր նաև քաղաքապետի ընտրություններից և Երևանի նորընտիր քաղաքապետից։