Հիմա, երբ բացահայտվել են բոլոր քիչ, թե շատ արժեքավոր ականները, շատերին հետաքրքրում է մեկ խնդիր. երբ են արամզավենիչները, հրանտբագրատյանները, պետրոսմաքեյանները, դավիթշահնազարյանները և այլոք «վերբովկա» եղել: Սա շատ կարևոր հարց է, և բացի պատմագրական նշանակությունից ունի խիստ կարևոր կիրառական նշանակություն: Շատ ավելի կարևոր, քան մենք կարող ենք առաջին հայացքից պատկերացնել: Խոսենք օրինակներով. 1. Արամ Զավենի Սարգսյանը և իր թիմը համարվում էին արմատական քայլերի կողմնակիցներ և տարիներ շարունակ մեղադրում էին Լ. Տեր-Պետրոսյանին, որ նա 2008-ին վախեցել է, չի գնացել կտրուկ քայլերի: Հարց. իսկ եթե Արամ Սարգսյանը դեռևս 2008-ից է եղել կլիենտ ու միտումնավոր է դրդել “դաչաների” կամ նախագահականի շտուրմի: Գուցե այդ ժամանակ նրա առաջ խնդիր է դրված եղել էմոցիոնալ բարձունքի վրա գտնվող հազարավոր մարդկանց տանել արյունալի արկածախնդրությա՞ն: Ինչ իմանաս: Ի դեպ. հենց այդ ժամանակ ազատ արձակվեց նրա «մարդասեր», «լրագրողապաշտ» եղբայրը: 2. Երբ տարիներ առաջ, Հրանտ Բագրատյանը երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղադրեց պաշտոնավարման ընթացքում չորս միլիարդ կուտակելու մեջ, գուցե նա այդ ժամանակների՞ց էր կլիենտ աշխատում: Ի դեպ, այդ չորս միլիարդի միֆը չէր ձևավորվի, եթե դա համառորեն շրջանառության մեջ չպահեր իշխանության տակ աշխատող քարոզչամեքենան: Ստացվում է, որ Հրանտ Բագրատյանը, որի վարչապետության ժամանակաշրջանը աչքի ընկավ խայտառակ տապալումներով և թալանով, հենց այնպես որոշեց նախահարձակ լինել տնտեսական առաջընթաց ապահոված Քոչարյանին: Չէ, այդպես չի լինում: Այնպես որ, հաճախորդացման տարեթվերը խիստ կարևոր են, հասկանալու համար, որ սուտը ինչ նպատակով և ինչ խողովակով տարածվեց: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հ. Բագրատյանը մի պահ դադարեց իր կլիենտական պատվերը, երբ նրան հասկացրին, որ որոշ մարդկանց ձեռքում կա անչափ հետաքրքիր թղթապանակ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանից: Բայց և այնպես, ընդունենք, որ Բագրատյանի ակնհայտ սուտը Քոչարյանի մասին որոշ ազդեցություն այնուհանդերձ թողեց: 3. Դեռևս 2008-ից ՀԱԿ-ում կար մի զանգված, որն անընդհատ բարձրացնում էին հետևյալ հարցը` ով էր մարտի մեկին լիազորել Դավիթ Շահնազարյանին բանակցել ոստիկանության հետ, և ինչո՞ւ էր նա պնդում, որ իշխանություն վերցնելուց 5 րոպե պակաս շարժումը տեղափոխվի քաղաքի կենտրոնից քաղաքի ծայրամաս: Նույն ՀԱԿ-ում կար զանգված, որ դեռ հինգ տարի առաջ էր ասում, որ Դավիթ Շահնազարյանը կեղտոտ, շատ կեղտոտ պատվեր է կատարում ու նրա առաջ կար խնդիր հազարավոր բորբոքված ցուցարարների տեղաշարժել, ընթացքում գնալ պրովակացիների ու քաղաքի կենտրոնից դուրս հրահրել արյունոտ բախումներ: Իհարկե, հինգ տարի առաջ ՀԱԿ-ի վերնախավը չլսեց ՀԱԿ-ի ազնիվ տղերքին, որովհետև Շահնազարյանը ուներ ընտանեկան ինդուլգենցիա: Բայց նաև հենց ինդուլգենցիան էր նրա գինը: Հիմա, երբ Դ. Շահնազարյանըւ տեմպի տակ անցավ նաև ընտանեկան արժեքների վրայով, առանց հասկանալու կորցրեց իր գինը:
Կլիենտների ժամանակագրությունը
Սա շատ կարևոր հարց է, և բացի պատմագրական նշանակությունից ունի խիստ կարևոր կիրառական նշանակություն: Շատ ավելի կարևոր, քան մենք կարող ենք առաջին հայացքից պատկերացնել:
Խոսենք օրինակներով.
1. Արամ Զավենի Սարգսյանը և իր թիմը համարվում էին արմատական քայլերի կողմնակիցներ և տարիներ շարունակ մեղադրում էին Լ. Տեր-Պետրոսյանին, որ նա 2008-ին վախեցել է, չի գնացել կտրուկ քայլերի: Հարց. իսկ եթե Արամ Սարգսյանը դեռևս 2008-ից է եղել կլիենտ ու միտումնավոր է դրդել “դաչաների” կամ նախագահականի շտուրմի: Գուցե այդ ժամանակ նրա առաջ խնդիր է դրված եղել էմոցիոնալ բարձունքի վրա գտնվող հազարավոր մարդկանց տանել արյունալի արկածախնդրությա՞ն: Ինչ իմանաս: Ի դեպ. հենց այդ ժամանակ ազատ արձակվեց նրա «մարդասեր», «լրագրողապաշտ» եղբայրը:
2. Երբ տարիներ առաջ, Հրանտ Բագրատյանը երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղադրեց պաշտոնավարման ընթացքում չորս միլիարդ կուտակելու մեջ, գուցե նա այդ ժամանակների՞ց էր կլիենտ աշխատում: Ի դեպ, այդ չորս միլիարդի միֆը չէր ձևավորվի, եթե դա համառորեն շրջանառության մեջ չպահեր իշխանության տակ աշխատող քարոզչամեքենան: Ստացվում է, որ Հրանտ Բագրատյանը, որի վարչապետության ժամանակաշրջանը աչքի ընկավ խայտառակ տապալումներով և թալանով, հենց այնպես որոշեց նախահարձակ լինել տնտեսական առաջընթաց ապահոված Քոչարյանին: Չէ, այդպես չի լինում: Այնպես որ, հաճախորդացման տարեթվերը խիստ կարևոր են, հասկանալու համար, որ սուտը ինչ նպատակով և ինչ խողովակով տարածվեց: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հ. Բագրատյանը մի պահ դադարեց իր կլիենտական պատվերը, երբ նրան հասկացրին, որ որոշ մարդկանց ձեռքում կա անչափ հետաքրքիր թղթապանակ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանից: Բայց և այնպես, ընդունենք, որ Բագրատյանի ակնհայտ սուտը Քոչարյանի մասին որոշ ազդեցություն այնուհանդերձ թողեց:
3. Դեռևս 2008-ից ՀԱԿ-ում կար մի զանգված, որն անընդհատ բարձրացնում էին հետևյալ հարցը` ով էր մարտի մեկին լիազորել Դավիթ Շահնազարյանին բանակցել ոստիկանության հետ, և ինչո՞ւ էր նա պնդում, որ իշխանություն վերցնելուց 5 րոպե պակաս շարժումը տեղափոխվի քաղաքի կենտրոնից քաղաքի ծայրամաս: Նույն ՀԱԿ-ում կար զանգված, որ դեռ հինգ տարի առաջ էր ասում, որ Դավիթ Շահնազարյանը կեղտոտ, շատ կեղտոտ պատվեր է կատարում ու նրա առաջ կար խնդիր հազարավոր բորբոքված ցուցարարների տեղաշարժել, ընթացքում գնալ պրովակացիների ու քաղաքի կենտրոնից դուրս հրահրել արյունոտ բախումներ: Իհարկե, հինգ տարի առաջ ՀԱԿ-ի վերնախավը չլսեց ՀԱԿ-ի ազնիվ տղերքին, որովհետև Շահնազարյանը ուներ ընտանեկան ինդուլգենցիա: Բայց նաև հենց ինդուլգենցիան էր նրա գինը: Հիմա, երբ Դ. Շահնազարյանըւ տեմպի տակ անցավ նաև ընտանեկան արժեքների վրայով, առանց հասկանալու կորցրեց իր գինը:
Աղբյուրը՝ http://www.top-news.am/index.php?newsid=13682&ng=11&nt=1