Լրահոս

18.06.2009 14:51


Կարևոր պաշտոնյաները այս ամռանը չպետք է բացակայեն Հայաստանից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ ամռանը  հանգստանալ հանրապետության տարածքում և մեկամսյա արձակուրդի փոխարեն բավարարվել կարճատև հանգստով։

«Կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական և ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք։ Այս մոտեցումն անընդունելի է։ Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, և 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար»։

Տ. Սարգսյանն ասել է, որ այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետև ցուցանիշները դեռևս շարունակում են վատանալ։

«Մենք գիտակցում ենք, որ ամենածանր ամիսները լինելու են առաջին ինն ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել»։

Այս խորագրի վերջին նյութերը