Լրահոս

18.06.2009 16:13


Մշակույթի նախարարությունում մարդ չկա՞

Ինչպես տեղեկացրել էինք, Վրաստանի և Ադրբեջանի մշակույթի նախարարությունները պայմանավորվել են հուշարձանների պահպանման համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին, որն զբաղվելու է երկու երկրների տարածքներում պահպանված պատմական հուշարձանների ուսումնասիրմամբ։ «7 օր»-ը փորձել է ճշտել, թե մշակույթի նախարարությունում տեղյա՞կ են այս մասին, և արդյոք այդ հանձնաժողովում վրացական կողմից ընդգրկված կլինե՞ն հայ մասնագետներ՝ հայկական հուշարձանների խնդրով զբաղվելու համար։ Բայց մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն ասել է. «Այս պահին նախարարությունում ոչ ոք չկա. բոլորը գործերով դուրս են եկել»։

 

Այս խորագրի վերջին նյութերը