ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետդադարեցնելԿոտայքիմարզիՆորՀաճնիքաղաքայինհամայնքիղեկավարիլիազորությունները, նշանակել և անցկացնել արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը։
ՀՀ կառավարությունն իր նիստում որոշել է հաստատել նաև ՀՀ ագրարային ոլորտի գիտության զարգացման 2009-2012թթ. գերակա ուղղությունների հայեցակարգը։
Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, հաստատել է «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը և տարածքի չափը ու փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում։
Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը սահմանել է հայկականկոնյակիուբրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները և կարգը։
Գործադիրը մի քանի որոշում է ընդունել հողերիկատեգորիանփոխելու մասին՝ Սյունիքի մարզի Քարահունջի, ԼոռումարզիՂուրսալիի, ԱրարատիմարզիԴաշտավանի, ԿոտայքիմարզիԹեղենիքի գյուղական համայնքներին հնարավորություն տալով այդ հողերն օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշումը մարզպետներին պարտավորեցնում է նշված հողամասերը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելուդեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել իր 1997թ. մարտի 14-ի N 51 որոշման մեջ, ինչի շնորհիվ լուծվել է Բաղանիս համայնքի վարչական տարածքում գտնվող հեռուստակայանի շենքի սեփականության հարցը։ Դա համայնքին հնարավորություն կտա կատարել անհրաժեշտ ներդրումներ, շահագործել ռմբակոծության ենթարկված վթարային վիճակում գտնվող շենքը, ինչը տարածքում հեռուստահաղորդումների և բջջային հեռախոսակապի իրականացման տեսակետից ունի բացառիկ կարևորություն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանությաննպատակովտրանսպորտայինմիջոցներիօգտագործմանմասին» և «Զորահավաքայիննախապատրաստությանևզորահավաքիմասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել պատերազմի կամ դրա սպառնալիքի դեպքում տրանսպորտային միջոցներով զինված ուժերի ապահովվածության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը և խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների միջոցով բարձրացնել զինված ուժերի պատրաստականության աստիճանը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀընտանեկանօրենսգրքումփոփոխությունկատարելումասին» ՀՀ օրենքի նախագծին։
Երկու այլ որոշումներով կառավարությունը ընդունելի չի համարում կամ դեմ է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքների նախագծերին։ Դրանք են «ՀՀ-ումստուգումներիկազմակերպմանեւանցկացմանմասին» և «Գույքահարկիմասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։ Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։
«ՀՀբյուջետայինհամակարգիմասին» և «Իրավականակտերիմասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից ստացված գրությունների համաձայն որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1573-Ն որոշման մեջ։
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել «Տիեզերական նկարահանումների պլանավորման, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման և տրամադրման կարգը» և երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների ստացման հայտի ձեւը։
«Իրավականակտերիմասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ պաշտպանության նախարարության N 102 զինվորական բազային պատկանող «Մեծ Բերդ» տարածքում գտնվող NN 73 եւ 78 շենքերում բնակվող Կարինե Փանոսյանի և Էդուարդ Մելքոնյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։ Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է բնակարանի գնման վկայագրի միջոցով։
Գործադիրն իր որոշումներով ՀՀ օրենսդրության համաձայն թմրամիջոցներիբաշխման, բացթողնմանևիրացմանմինչև 03.04.2012թ. գործողության ժամկետով լիցենզիա է տվել «Ռայինվեստ» ՍՊԸ-ին, արդյունաբերական պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը' «Բեկոր» ՓԲԸ-ին։
«Զինապարտությանմասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տալ ՀՀ երեք քաղաքացիների։ Այդ որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում' գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
ՀՀ կառավարության հաջորդ' արտագնանիստըտեղիէունենալուուրբաթ, հունիսի 26-ինՍյունիքիմարզում։
Նոր Հաճնում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը։
ՀՀ կառավարությունն իր նիստում որոշել է հաստատել նաև ՀՀ ագրարային ոլորտի գիտության զարգացման 2009-2012թթ. գերակա ուղղությունների հայեցակարգը։
Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, հաստատել է «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը և տարածքի չափը ու փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում։
Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները և կարգը։
Գործադիրը մի քանի որոշում է ընդունել հողերի կատեգորիան փոխելու մասին՝ Սյունիքի մարզի Քարահունջի, Լոռու մարզի Ղուրսալիի, Արարատի մարզի Դաշտավանի, Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղական համայնքներին հնարավորություն տալով այդ հողերն օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշումը մարզպետներին պարտավորեցնում է նշված հողամասերը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել իր 1997թ. մարտի 14-ի N 51 որոշման մեջ, ինչի շնորհիվ լուծվել է Բաղանիս համայնքի վարչական տարածքում գտնվող հեռուստակայանի շենքի սեփականության հարցը։ Դա համայնքին հնարավորություն կտա կատարել անհրաժեշտ ներդրումներ, շահագործել ռմբակոծության ենթարկված վթարային վիճակում գտնվող շենքը, ինչը տարածքում հեռուստահաղորդումների և բջջային հեռախոսակապի իրականացման տեսակետից ունի բացառիկ կարևորություն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» և «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել պատերազմի կամ դրա սպառնալիքի դեպքում տրանսպորտային միջոցներով զինված ուժերի ապահովվածության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը և խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների միջոցով բարձրացնել զինված ուժերի պատրաստականության աստիճանը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Երկու այլ որոշումներով կառավարությունը ընդունելի չի համարում կամ դեմ է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքների նախագծերին։ Դրանք են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։ Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից ստացված գրությունների համաձայն որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1573-Ն որոշման մեջ։
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել «Տիեզերական նկարահանումների պլանավորման, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման և տրամադրման կարգը» և երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների ստացման հայտի ձեւը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ պաշտպանության նախարարության N 102 զինվորական բազային պատկանող «Մեծ Բերդ» տարածքում գտնվող NN 73 եւ 78 շենքերում բնակվող Կարինե Փանոսյանի և Էդուարդ Մելքոնյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։ Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է բնակարանի գնման վկայագրի միջոցով։
Գործադիրն իր որոշումներով ՀՀ օրենսդրության համաձայն թմրամիջոցների բաշխման, բացթողնման և իրացման մինչև 03.04.2012թ. գործողության ժամկետով լիցենզիա է տվել «Ռայ ինվեստ» ՍՊԸ-ին, արդյունաբերական պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը' «Բեկոր» ՓԲԸ-ին։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տալ ՀՀ երեք քաղաքացիների։ Այդ որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում' գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
ՀՀ կառավարության հաջորդ' արտագնա նիստը տեղի է ունենալու ուրբաթ, հունիսի 26-ին Սյունիքի մարզում։