Ադրբեջանական կողմը շարունակում է հրկիզումները շփման գծում
Հունիսի սկզբից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում պարբերաբար հրդեհներ են բռնկվում, որոնց հիմնական պատճառը ադրբեջանական կողմից լուսածրող գնդակներով արձակվող կրակոցներն են և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների հրկիզումները, ինչի արդյունքում կրակն անցնում է ղարաբաղյան կողմը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն, համապատասխան հատվածներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել, գործում են դաշտային հրշեջ-փրկարարական կետեր՝ հրշեջ մեքենաներով և մարտական հաշվարկով: Փրկարար ծառայության աշխատակիցներին օգնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներն ու քաղաքացիական բնակչությունը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհների տեղայնացման և մարման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ:
ԼՂՀ ղեկավարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց արդյունքում անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին և վտանգվում է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը: