ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՇիրակիմարզիՏուֆաշեն համայնքի ղեկավար Հ. Մխիթարյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, Երևան քաղաքի բնակիչ Գ. Լաբրաջյանին համայնքի տարածքում վարձակալական հիմունքներով 4 հա հողատարածք է տրամադրել՝ խախտելով սահմանված կարգը: Ըստկարգի՝համայնքիղեկավարըպետքէվարձակալությանհամարմրցույթհայտարարեր, ինչըչիարել: Փոխարենը' 2008թ. դեկտեմբերի 22-ին կազմել է կեղծփաստաթուղթ՝ հողատարածքի վարձակալման մրցույթի անցկացման վերաբերյալ և այն 2008թ. դեկտեմբերի 24-ին ներկայացնելով Արթիկի նոտարական գրասենյակ՝ Ս. Լաբրաջյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Նույն օրը վարձակալության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի՝ Արթիկի տարածքային ստորաբաժանմունքում:
Փաստի առթիվ ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվումէնախաքննություն:
Պաշտոնեական կեղծիքի դեպք Տուֆաշեն համայնքում
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար Հ. Մխիթարյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, Երևան քաղաքի բնակիչ Գ. Լաբրաջյանին համայնքի տարածքում վարձակալական հիմունքներով 4 հա հողատարածք է տրամադրել՝ խախտելով սահմանված կարգը: Ըստ կարգի՝ համայնքի ղեկավարը պետք է վարձակալության համար մրցույթ հայտարարեր, ինչը չի արել: Փոխարենը' 2008թ. դեկտեմբերի 22-ին կազմել է կեղծ փաստաթուղթ՝ հողատարածքի վարձակալման մրցույթի անցկացման վերաբերյալ և այն 2008թ. դեկտեմբերի 24-ին ներկայացնելով Արթիկի նոտարական գրասենյակ՝ Ս. Լաբրաջյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Նույն օրը վարձակալության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի՝ Արթիկի տարածքային ստորաբաժանմունքում:
Փաստի առթիվ ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: