Ադրբեջանի նավթն ու գազը չունեցանք, բայց «ընտրությունների» ժամանակ Ալիևի հավաքած տոկոսները շուտով կունենանք։
Երբ ՀՀԿ–ականները, տարատեսակ աշոտյանները և նրանց հավասարեցված «ֆեյքերն» ուրախանում են այս ամենով, դա հասկանալի է։ Լրիվ անհասկանալի է, սակայն, թե ինչի վրա են ուրախանում և ինչու են հրճվում իրենց ընդդիմադիր հայացքների տեր համարողները և Հայաստանի ապագայով մտահոգվողները։
Անհասկանալի է նաև այն, թե ի՞նչն է որոշ մարդկանց այդքան ոգևորել նախագահական ընտրություններին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի չմասնակցելու պահով։ Մի՞թե պարզ չէ, որ անմրցակից ընտրությունները Հայաստանի իմունային համակարգի բացակայության մասին են վկայում, իսկ դա ուրախության առիթ չի կարող լինել։ Չի կարող ուրախացնել նաև այն, որ ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջովին տապալած այս իշխանությունը փետրվարին արձանագրելու է եռանիշ թվին մոտ տոկոս։
Մենք կարող ենք քննադատել ու քարկոծել ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու ՀՅԴ–ին, որ չկարողացան դիմադրություն կազմակերպել, որ ԲՀԿ–ն վերգոյություն արեց, որ ՀՅԴ–ի վերնախավը «նաղդ» Սերժ Սարգսյանին նախընտրեց «նիսյա» «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանից», և որ ՀԱԿ–ի լիդերին խանգարեց «տեխնիկական» հանգամանքը, բայց ուրախանալ այս ամենով կարող է միայն քաղաքականապես անմեղսունակը կամ պաթոլոգիկ իշխանամետը։
Կա՞ մարդ, ով մտածում է, թե սարերի ֆոնին տրնգի պարող Րաֆֆի Հովհաննիսյանը, նախագահի մշտական թեկնածու Պարույր Հայրիկյանը, վարչապետի պաշտոնն ստանալու «կուտը» կերած Հրանտ Բագրատյանը կամ էպոսագետն ու մյուս խեղկատակները մրցակցություն են ապահովելու։
Պարզ չէ՞, որ Հայաստանը մտնում է խոր դեգրադացիայի փուլ, և հետևաբար՝ իմաստ չունի խելոք դեմքով հայտարարել, թե այդպես էլ կանխատեսվել էր, ու այդպես էլ պետք է լիներ։ Է՜հ, մենք էլ գիտեինք, որ կարող է այդպես լինել, բայց փորձում էինք մեր ուժերի ներածին չափով թույլ չտալ, որ այդպես լինի։
Իսկ ի՞նչ էին անում համակարգչի էկրանի դիմաց նստած հեղափոխություն անողները։ Ոչ մի բան էլ չէին անում։ Խելոք–խելոք մտքեր էին հայտնում, ուրիշ ոչինչ։ Այնպես որ, հորթային հրճվանքի փոխարեն լավ կլինի հիմա քայլեր ձեռնարկել՝ հանրային մթնոլորտը փոխելու համար։
Իշխանությանը հաջողվեց ծախու հարաբերություններ ձևավորել և գեղամյանացումը գրեթե համատարած դարձնել։ Այժմ մատների վրա կարելի է հաշվել, թե քաղաքական ու լրատվական դաշտում քանիսը «չերկխոսացվեցին»։ Այս պայմաններում պետք է, պատկերավոր ասած, մեծ լվացք անել ու նոր վիճակ ստեղծելու մասին մտածել, այլապես ուրիշները Հայաստանը կլվանան աշխարհի քարտեզի վրայից։
Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգն իրավունք չունի 21–րդ դարում համակերպվել մահմեդական երկրներին և միջինասիական հետամնաց ռեժիմներին ներհատուկ պետական կառավարման համակարգ ունենալու հետ։ Մենք այս ամենի հետ չենք համակերպվել ու չենք համակերպվելու։
7or.am
Հ.Գ.։ Եթե մի քիչ քաղաքական մտածողություն ունենան Սերժ Սարգսյանի բացարձակ հաղթանակը կանխավայելող ՀՀԿ–ականները, տարատեսակ աշոտյաններն ու նրանց հավասարեցված «ֆեյքերը», ապա նույնպես հրճվանքի առիթ չեն ունենա։ Դա ասում ենք զուտ մերկանտիլիզմի տեսանկյունից։
Դատե՛ք ինքներդ. եթե Սարգսյանը մրցակիցներ չունի, ապա կարիք չի ունենա նաև իր համար կռիվ տվողների (բնականաբար՝ վճարովի հիմունքներով), ու շատերը պարզապես կդառնան գործազուրկներ։ Խոսքս վերաբերում է նաև «անկախ» լրատվամիջոցներին, որոնց գոյության իմաստը Բաղրամյան 26–ում, թերևս, չեն տեսնում։
«Համազգային» խրախճանքի առանձնահատկությունները