Մեկնաբանություն

27.12.2012 16:17


Ռոբերտ Քոչարյանն ու «անկախ» մամուլը

Ռոբերտ Քոչարյանն ու «անկախ» մամուլը

Շատ է խոսվել ու գրվել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության շրջանում 4 մլրդ դոլար փող է կուտակել։ Այդպես է դա, թե ոչ՝ կիմանան ասողները, գրողներն ու անձամբ Քոչարյանը։

Սերժ Սարգսյանին «տակից» աջակցող թերթերն անընդհատ գրում էին նաև, թե օրինակ «Զվարթնոց» օդանավակայանը Քոչարյանինն է։ Այդպես է դա, թե ոչ՝ չենք կարող ասել, բայց մի բան հաստատ կարող ենք ասել. «Զվարթնոց»–ը մի ամբողջ էջի չափ գովազդներ է տեղադրել իրենց թունդ ընդդիմադիր ու անկախ ներկայացնող թերթերում (մասնավորապես՝ «Հայկական ժամանակում», որի կայքէջը մի ժամանակ հովանավորում էր քոչարյանական համարվող «Vivacell»–ը)։ «Զվարթնոցը», իհարկե, լավ բան է արել, որ փող է տվել թերթերին ու աշխատել իր իմիջի վրա, բայց տվյալ դեպքում այլ հարցեր են առաջ գալիս։

Եթե ճիշտ են գրել «Զվարթնոցի» գովազդը տարածող թերթերը Քոչարյանի ու օդանավակայանի կապի մասին, ապա ստացվում է, որ Նոր տարվա նախաշեմին նրանք գովազդային գումար են ստացել երկրորդ նախագահից, ինչը նշանակում է, որ այդ թերթերը մասամբ օգտվում են Քոչարյանի ունեցվածքից (ամո՛թ, հազար ամո՛թ)։ Իսկ եթե նրանց գրածը «Զվարթնոցի» պահով «մուտիլովկա» է եղել, ապա դա լրիվ այլ հետևություններ անելու տեղիք է տալիս (ամո՛թ, հազար ամո՛թ)։

Ամեն դեպքում, անհարմար բան է ստացվում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը