Ընտրակաշառք չի լինելու. դիմեք կուսակցական գրասենյակներին
Գալիք նախագահական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է լինելու, որ ընտրողների մի մասը զրկվելու է ընտրակաշառք ստանալու «իրավունքից»։
Բանն այն է, որ իշխանություններն ընտրակաշառքը նախապես են բաժանել՝ գնելով գրեթե ամբողջ քաղաքական դաշտը (չհաշված՝ լրատվականը). այդպես ավելի էժան է նստում։
Ըստ ամենայնի՝ ՀՀԿ–ի ակտիվն այլևս չի չարչարվի հնարավոր ընտրակաշառվողների ցուցակը ճշտելով ու համապատասխան մենեջմենթ իրականացնելով։ Թերևս որպես խրախուսական մրցանակ ընտրակաշառման կենթարկվեն միայն հավատարիմ ընտրողները, այսինքն՝ նրանք, ովքեր հաստիքացուցակով մշտապես եղել են իշխող ուժի կողքին ու գաղափարապես սատարել նրան։ Խոսքս մահացածների մասին է։
Մրցակցության իսպառ բացակայության ու բոյկոտային մթնոլորտում ԿԸՀ–ի միակ խնդիրը «ընտրության» մասնակիցների ցանկալի քանակ և թեկնածուների համար գեղեցիկ տոկոսներ հնչեցնելն է լինելու։
Եվ այսպես՝ մենք 1996թ. հետո կունենանք բացառիկ «լավ» ընտրություններ։ Դե, իսկ նրանք, ովքեր դեռ ընտրակաշառքի հույս ունեն, կարող են դիմել «երկխոսացված»կուսակցությունների գրասենյակներին և պահանջել իրենց փայը։ Այդ կուսակցությունների ցանկը ճշտելու համար «Փող քվեի դիմաց» շարժման անդամները կարող են դիմել Բաղրամյան 26։ Շտապե՛ք, առջևում ոչ աշխատանքային օրեր են, ու նախագահականում հերթապահություն չի սահմանվելու ԿԸՀ–ի պես։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ի դեպ, նախորդ տարվա այս օրերին Կառավարությունը ժամկետանց ձեթ էր բաժանում աղքատներին. սպասվում էին խորհրդարանական ընտրություններ։ Հիմա, վերը նշված պատճառներով, այդ ձեթից էլ են զրկվելու ոմանք։ Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «մարդը» հացը կտրեց, «կնիկը»՝ ջուրը։
Ընտրակաշառք չի լինելու. դիմեք կուսակցական գրասենյակներին
Գալիք նախագահական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է լինելու, որ ընտրողների մի մասը զրկվելու է ընտրակաշառք ստանալու «իրավունքից»։
Բանն այն է, որ իշխանություններն ընտրակաշառքը նախապես են բաժանել՝ գնելով գրեթե ամբողջ քաղաքական դաշտը (չհաշված՝ լրատվականը). այդպես ավելի էժան է նստում։
Ըստ ամենայնի՝ ՀՀԿ–ի ակտիվն այլևս չի չարչարվի հնարավոր ընտրակաշառվողների ցուցակը ճշտելով ու համապատասխան մենեջմենթ իրականացնելով։ Թերևս որպես խրախուսական մրցանակ ընտրակաշառման կենթարկվեն միայն հավատարիմ ընտրողները, այսինքն՝ նրանք, ովքեր հաստիքացուցակով մշտապես եղել են իշխող ուժի կողքին ու գաղափարապես սատարել նրան։ Խոսքս մահացածների մասին է։
Մրցակցության իսպառ բացակայության ու բոյկոտային մթնոլորտում ԿԸՀ–ի միակ խնդիրը «ընտրության» մասնակիցների ցանկալի քանակ և թեկնածուների համար գեղեցիկ տոկոսներ հնչեցնելն է լինելու։
Եվ այսպես՝ մենք 1996թ. հետո կունենանք բացառիկ «լավ» ընտրություններ։ Դե, իսկ նրանք, ովքեր դեռ ընտրակաշառքի հույս ունեն, կարող են դիմել «երկխոսացված» կուսակցությունների գրասենյակներին և պահանջել իրենց փայը։ Այդ կուսակցությունների ցանկը ճշտելու համար «Փող քվեի դիմաց» շարժման անդամները կարող են դիմել Բաղրամյան 26։ Շտապե՛ք, առջևում ոչ աշխատանքային օրեր են, ու նախագահականում հերթապահություն չի սահմանվելու ԿԸՀ–ի պես։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ի դեպ, նախորդ տարվա այս օրերին Կառավարությունը ժամկետանց ձեթ էր բաժանում աղքատներին. սպասվում էին խորհրդարանական ընտրություններ։ Հիմա, վերը նշված պատճառներով, այդ ձեթից էլ են զրկվելու ոմանք։ Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «մարդը» հացը կտրեց, «կնիկը»՝ ջուրը։
Առա՛ջ, դեպի անընտրակաշառք Հայաստան։