Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն
Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ շրջանավարտները քննություն էին հանձնում քիմիա և հայոց պատմություն առարկաներից:
Հանրապետության Նախագահը շրջել է քննասենյակներում, հետևել քննությունների ընթացքին: Մինչ քննությունների մեկնարկը քննակենտրոնի ղեկավարները շրջանավարտներին բացատրել են քննության ընթացակարգը, այնուհետև երկրի ղեկավարի ներկայությամբ բացվել են թեստերի ծրարները և ազդարարվել քննությունների մեկնարկը: