Մեկնաբանություն

09.01.2013 14:53


Ո՞ւմ փողերն են ծախսում «տղերքը»

Ո՞ւմ փողերն են ծախսում «տղերքը»
Նախագահի թեկնածուների 8 միլիոն գրավը և քարոզարշավի ժամանակ ծախսվելիք գումարները տարբեր խոսակցությունների և հետևությունների առիթ են տալիս:
ՀԱԿ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանն իրենց շրջանակներում հայտնի է որպես ձեռքից խիստ ծանր անձնավորություն: Նրա կենցաղային ժլատության մասին պատմություններն անեկդոտների թեմա են դարձել: Իհարկե, Բագրատյանը տարբեր տեղերում ասում է, որ իրեն գումար են հատկացրել մոսկովյան իր մտերիմները, ձեռքի հետ նշելով Չուբայսի անունը: Թե ով է հայաստանյան, իրական Չուբայսը` գիտեն շատերը: Ստացվում է հայտնի կոմիկսի մոտիվներով` «Լոխը` լոխ ա, բայց որ ինձ Չուբայս ա ասում, լավ ա»: 
Մշտապես ազնվությունից, սարերից և միջնադարյան հայերենով այլ վերացական թեմաներից խոսող Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես պատրաստվում է զգալի գումարներ ծախսել: Րաֆֆին սովորաբար հպարտանում է, որ ինքը չունի բջջային հեռախոս, ու բանկի քարտ: Բայց, հիմա պատրաստ է զգալի գումարներ ծախսել պարտվելու համար: Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ասում էին, որ հայտնի ավտոբուսի վարորդի ու բենզինի փողը տվել է Խ. Քոքոբելյանը, ապա հիմա այս վարկածը ջրվում է: Իհարկե, Րաֆֆին կարող է ասել, որ իրեն ֆինանսապես սատարել են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, բայց այս դեպքում նույնպես ուժի մեջ է վերը հիշատակված կոմիկսը` «Լոխը` լոխ ա, բայց որ ինձ քաղաքացիական սեկտոր ա ասում` լավ ա»։
Մյուս «ամենաազդեցիկ» թեկնածուն, իհարկե, Անդրեաս Ղուկասյանն է: Նրա կնոջը պատկանող ռադիոընկերություններում աշխատողները բազմաթիվ զվարճալի պատմություններ գիտեն Ղուկասյանի ինքնուրույնության «թարխանյանական» աստիճանի մասին: Իսկ հիմա Անդրեասը կրպակներ ապամոնտաժելուց հետո, այնքան է ինքնուրույնացել, որ 8 միլիոն փող է ճարել, հետն էլ ինքնուրույն մտքեր արտահայտելու իրավունք ստացել: Սա այն դեպքն է, երբ նույնիսկ կոմիկսը հնարավոր չի լինում ձևափոխել:

Վահրամ Գևորգյան 
Աղբյուրը՝ http://top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը