Այս իշխանության հիմնական հատկանիշներից մեկը կեղծավորությունն է, իսկ կեղծելը կամ «բլեֆ» անելը՝ գործունեության հիմնական ուղղությունը։
Կեղծված է արևմտամետությունը, ռուսամետությունը, եվրաինտեգրացումը, քաղաքացիականությունը, «սիրուն»–ի ու «տգեղ»–ի մասին բարձրաձայնումը։
Կեղծված ու արժեզրկված են գաղափարներն ու նպատակները, իսկ գեղամյանացումը դարձել է խաղի կանոն։
Մի խոսքով, մեզանում կեղծ է գրեթե ամեն ինչ՝ թունդ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մինչև անկախ ինքնահռչակված լրատվամիջոցներ։ Մի մասը քաղաքական թարֆիկինգի զոհ դարձավ «հացի խնդիր» ծրագրի շրջանակներում, մյուս մասը՝ «գաղափարական» սկզբունքներից ելնելով, երրորդները «փչացած» էին «էն գլխից», պարզապես դրսևորվելու առիթ չէին ունեցել, իսկ չորրորդների համար Բաղրամյան 26–ում հայտնվելը «պլատֆորմի» շուրջ սակարկություններ սկսելու պատեհ առիթ էր։
Անգամ սոցիալական ցանցերում ավելի շատ կեղծ դեմքեր՝ «ֆեյքեր», կան, քան իրական մարդիկ։
Իշխանությունները, թերևս, հասկանում են, որ սեփական դեմքով հանդես գալը ոչ մի օգուտ չի տա, ու դրա համար էլ հասարակությունից թաքնվում են «թունդ ընդդիմադիրների» (Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Շահնազարյան և այլն), «ընդդիմադիր» ԶԼՄ–ների, նախագահականին կից գործող «վերլուծաբանների» և նմանատիպ այլ սուբյեկտների հետևում։
Իշխանության ամեն մի դիմակ իր ֆունկցիան ունի, բայց բոլորը միասին ապահովում են «ֆեյքային» իրականություն, որի պայմաններում կեղծելը դառնում է տեխնիկայի խնդիր։
Մեզանում կեղծված է անգամ «Չկեղծված ընտրություններ–2013»–ը։
Ի դեպ, գալիք նախագահական «ընտրությունների» վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում շատ դիպուկ գնահատական է տվել լրագրող Լիլիթ Բլեյանը՝ սպասվող միջոցառումը բնորոշելով որպես ֆեյք ընտրություններ։ Իրոք որ սպասվում են ֆեյք ընտրություններ, քանզի Սերժ Սարգսյանի դեմ «պայքարելու» են, օրինակ, սարեր շարժելու մասնագետ Րաֆֆի Հովհաննիսյանը ևպաթոլոգիկ գլուխգովան ու «վիրտուոզ» կիթառահար Հրանտ Բագրատյանը, այսինքն՝ իշխանության «ֆեյք» թեկնածուները։
Ֆեյք ընտրություններ
Այս իշխանության հիմնական հատկանիշներից մեկը կեղծավորությունն է, իսկ կեղծելը կամ «բլեֆ» անելը՝ գործունեության հիմնական ուղղությունը։
Կեղծված է արևմտամետությունը, ռուսամետությունը, եվրաինտեգրացումը, քաղաքացիականությունը, «սիրուն»–ի ու «տգեղ»–ի մասին բարձրաձայնումը։
Կեղծված ու արժեզրկված են գաղափարներն ու նպատակները, իսկ գեղամյանացումը դարձել է խաղի կանոն։
Մի խոսքով, մեզանում կեղծ է գրեթե ամեն ինչ՝ թունդ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մինչև անկախ ինքնահռչակված լրատվամիջոցներ։ Մի մասը քաղաքական թարֆիկինգի զոհ դարձավ «հացի խնդիր» ծրագրի շրջանակներում, մյուս մասը՝ «գաղափարական» սկզբունքներից ելնելով, երրորդները «փչացած» էին «էն գլխից», պարզապես դրսևորվելու առիթ չէին ունեցել, իսկ չորրորդների համար Բաղրամյան 26–ում հայտնվելը «պլատֆորմի» շուրջ սակարկություններ սկսելու պատեհ առիթ էր։
Անգամ սոցիալական ցանցերում ավելի շատ կեղծ դեմքեր՝ «ֆեյքեր», կան, քան իրական մարդիկ։
Իշխանությունները, թերևս, հասկանում են, որ սեփական դեմքով հանդես գալը ոչ մի օգուտ չի տա, ու դրա համար էլ հասարակությունից թաքնվում են «թունդ ընդդիմադիրների» (Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Շահնազարյան և այլն), «ընդդիմադիր» ԶԼՄ–ների, նախագահականին կից գործող «վերլուծաբանների» և նմանատիպ այլ սուբյեկտների հետևում։
Իշխանության ամեն մի դիմակ իր ֆունկցիան ունի, բայց բոլորը միասին ապահովում են «ֆեյքային» իրականություն, որի պայմաններում կեղծելը դառնում է տեխնիկայի խնդիր։
Մեզանում կեղծված է անգամ «Չկեղծված ընտրություններ–2013»–ը։
Ի դեպ, գալիք նախագահական «ընտրությունների» վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում շատ դիպուկ գնահատական է տվել լրագրող Լիլիթ Բլեյանը՝ սպասվող միջոցառումը բնորոշելով որպես ֆեյք ընտրություններ։ Իրոք որ սպասվում են ֆեյք ընտրություններ, քանզի Սերժ Սարգսյանի դեմ «պայքարելու» են, օրինակ, սարեր շարժելու մասնագետ Րաֆֆի Հովհաննիսյանը և պաթոլոգիկ գլուխգովան ու «վիրտուոզ» կիթառահար Հրանտ Բագրատյանը, այսինքն՝ իշխանության «ֆեյք» թեկնածուները։
Կարեն Հակոբջանյան