Սպասվող ապաքաղաքական ընտրությունների պատճառով տարատեսակ աշոտյաններն ու նրանց ֆեյքերը սոցիալական ցանցերում հարկադիր պարապուրդի են մատնվել։ Ասել է թե՝ պետական կառավարման համակարգի վերին, միջին ու ստորին օղակի բազմաթիվ ներկայացուցիչներ աշխատանքի են գնում, բայց չեն իմանում, թե ինչով զբաղվել։
Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ֆեյքերի ֆեյսբուքյան «ստատուսների», «լայքերի» ու «քոմենտների» կարիքը Բաղրամյան 26–ում այլևս չունեն, քանզի Սերժ Սարգսյանի նորֆեյքերը՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուսները, այսպես ասած, կենդանի կատարմամբ են «ստատուսներ», «լայքեր» ու «քոմենտներ» մատուցում հանրությանը, ՀՀԿ ղեկավարի համար ապահովում «մրցակցային ընտրություններ» արարողության «զադնի պլանը» և իրար մեջ պայքարում Շարմազանովի անվան մրցանակի՝ երկրորդ տեղի համար։
Իսկ ամեն ինչ այնքան լավ էր դասավորվել աշոտյանների, նրանց ֆեյքերի ու մյուսների համար։ Մինչև ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը, լրիվ ուրիշ պատկեր էր։ Սերժամետ պաշտոնյաները ու նրանց ֆեյքերն աշխատանքի էին գնում՝ սեփական կարևորության բարձր գիտակցությամբ, ֆեյսբուքում աչքի ընկնելու հաստատակամությամբ և ընդհանուր գործին օգուտ տալու առաքելությամբ։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն աշխատանքային ծավալ էին ապահովում աշոտյանների ու նրանց ֆեյքերի համար։ Բայց հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ սարեր շարժողն ու «վիրտուոզ» կիթառահարը պաշտոնյա–ֆեյքերի փեշակը խլեցին ու ֆեյսբուքում հիմա, պատկերավոր ասած, «փրոֆայլների»ցեղասպանություն է։ Եթե այսպես շարունակվի, ապա նախարարությունների, կառավարությանն ու նախագահականին առընթեր պետական հիմնարկների գոյության իմաստը, մեծ հաշվով, կվերանա։
Վիճակը մասամբ փրկեց Վարդան Օսկանյանը, ով այսօր Հիրշմանի տեսության ու հայաստանյան ներկա վիճակի միջև զուգահեռներ անցկացրեց ֆեյսբուքյան իր էջում, ինչով վերակենդանանալու շանս տվեց պետական պաշտոնյաներին և նրանց ֆեյքերին։ Կարմիրշորտիկավորի համար, օրինակ, ճանապարհ բացվեց, և նա հիշեց հին ու բարի ժամանակները, երբ գալիս էր աշխատանքի ու գիտեր, թե ինչով է զբաղվելու։
Օսկանյանի դիտարկումներից հետո Աշոտյանն իր առաջին ստատուսը գրելու պատեհ առիթը բաց չթողեց՝ ձեռքի հետ «մեսիջ» ուղարկելով հարկավորներին, որ հարկադիր պարապուրդը չերկարաձգեն, քանզի ամեն վայրկյան Օսկանյանը նոր «ստատուս» կարող է գրել։
Ի դեպ, Աշոտյանը փորձել է իրեն հատուկ ոճով «կծել» Օսկանյանին, բայց տողատակերում զգացվում է այն երախտագիտությունը և «մեռսին», որը նա հայտնում է նախկին արտգործնախարարին, քանզի վերջինս աշխատանքային ֆրոնտ է բացել Կրթության նախարարի համար, իսկ դա, համաձայնե՛ք, ճգնաժամային այս պայմաններում քիչ բան չէ։
Փաստորեն, Օսկանյանն իր գրառմամբ փրկեց «շարքային» Աշոտյանին ու նաև մյուս գործազուրկ«ստատուսչիներին» հնարավորություն տվեց րաֆֆիների ու բագրատյանների հետ «ֆեյքային» մրցապայքարում բարելավել իրենց դիրքերը և ապացուցել սեփական պրոֆ–պիտանիությունը։
Հետո էլ ասում են, թե ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն իրար հետ չեն պայմանավորվել։ Բա պայմանավորվածությունն էլ ո՞նց է լինում։
Փրկել «շարքային» Աշոտյանին
Սպասվող ապաքաղաքական ընտրությունների պատճառով տարատեսակ աշոտյաններն ու նրանց ֆեյքերը սոցիալական ցանցերում հարկադիր պարապուրդի են մատնվել։ Ասել է թե՝ պետական կառավարման համակարգի վերին, միջին ու ստորին օղակի բազմաթիվ ներկայացուցիչներ աշխատանքի են գնում, բայց չեն իմանում, թե ինչով զբաղվել։
Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ֆեյքերի ֆեյսբուքյան «ստատուսների», «լայքերի» ու «քոմենտների» կարիքը Բաղրամյան 26–ում այլևս չունեն, քանզի Սերժ Սարգսյանի նոր ֆեյքերը՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուսները, այսպես ասած, կենդանի կատարմամբ են «ստատուսներ», «լայքեր» ու «քոմենտներ» մատուցում հանրությանը, ՀՀԿ ղեկավարի համար ապահովում «մրցակցային ընտրություններ» արարողության «զադնի պլանը» և իրար մեջ պայքարում Շարմազանովի անվան մրցանակի՝ երկրորդ տեղի համար։
Իսկ ամեն ինչ այնքան լավ էր դասավորվել աշոտյանների, նրանց ֆեյքերի ու մյուսների համար։ Մինչև ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը, լրիվ ուրիշ պատկեր էր։ Սերժամետ պաշտոնյաները ու նրանց ֆեյքերն աշխատանքի էին գնում՝ սեփական կարևորության բարձր գիտակցությամբ, ֆեյսբուքում աչքի ընկնելու հաստատակամությամբ և ընդհանուր գործին օգուտ տալու առաքելությամբ։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն աշխատանքային ծավալ էին ապահովում աշոտյանների ու նրանց ֆեյքերի համար։ Բայց հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ սարեր շարժողն ու «վիրտուոզ» կիթառահարը պաշտոնյա–ֆեյքերի փեշակը խլեցին ու ֆեյսբուքում հիմա, պատկերավոր ասած, «փրոֆայլների» ցեղասպանություն է։ Եթե այսպես շարունակվի, ապա նախարարությունների, կառավարությանն ու նախագահականին առընթեր պետական հիմնարկների գոյության իմաստը, մեծ հաշվով, կվերանա։
Վիճակը մասամբ փրկեց Վարդան Օսկանյանը, ով այսօր Հիրշմանի տեսության ու հայաստանյան ներկա վիճակի միջև զուգահեռներ անցկացրեց ֆեյսբուքյան իր էջում, ինչով վերակենդանանալու շանս տվեց պետական պաշտոնյաներին և նրանց ֆեյքերին։ Կարմիրշորտիկավորի համար, օրինակ, ճանապարհ բացվեց, և նա հիշեց հին ու բարի ժամանակները, երբ գալիս էր աշխատանքի ու գիտեր, թե ինչով է զբաղվելու։
Օսկանյանի դիտարկումներից հետո Աշոտյանն իր առաջին ստատուսը գրելու պատեհ առիթը բաց չթողեց՝ ձեռքի հետ «մեսիջ» ուղարկելով հարկավորներին, որ հարկադիր պարապուրդը չերկարաձգեն, քանզի ամեն վայրկյան Օսկանյանը նոր «ստատուս» կարող է գրել։
Ի դեպ, Աշոտյանը փորձել է իրեն հատուկ ոճով «կծել» Օսկանյանին, բայց տողատակերում զգացվում է այն երախտագիտությունը և «մեռսին», որը նա հայտնում է նախկին արտգործնախարարին, քանզի վերջինս աշխատանքային ֆրոնտ է բացել Կրթության նախարարի համար, իսկ դա, համաձայնե՛ք, ճգնաժամային այս պայմաններում քիչ բան չէ։
Փաստորեն, Օսկանյանն իր գրառմամբ փրկեց «շարքային» Աշոտյանին ու նաև մյուս գործազուրկ «ստատուսչիներին» հնարավորություն տվեց րաֆֆիների ու բագրատյանների հետ «ֆեյքային» մրցապայքարում բարելավել իրենց դիրքերը և ապացուցել սեփական պրոֆ–պիտանիությունը։
Հետո էլ ասում են, թե ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն իրար հետ չեն պայմանավորվել։ Բա պայմանավորվածությունն էլ ո՞նց է լինում։
Կարեն Հակոբջանյան