Լրահոս

19.06.2009 15:20


Տիգրան Կարապետյանը «Ժառանգությանն» ու նրա գործելավոճը ամերիկյան նախագիծ է համարում

Ժառանգությունը» ձգտում է վերմակը քաշել իր վրա։ Ժամանակին ՀԱԿ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի  հաշվին ռեյտինգ ձեռք բերեց, հիմա ձգտում է նրա տեղը  գրավել,- խոսելով քաղաքական դաշտի ներկայիս զարգացումների մասին՝ ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ «Ժառանգությունն» ամերիկյան նախագիծ է է, և այն, որ նա պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, նույնպես ամերիկյան նախագիծ է։

-Թող չմտածի, թե ծառից ենք ընկել և այդ ամենը չենք հասկանում։ Այսօր հայտարարում են, թե «Ժառանգությունը» միակ ընդդիմար ուժն է, և դա նստում է ժողովրդի մեջ։ Այսօր առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ էր ունենում «Ազատություն» ռադիոկայնով ու քննադատում էր ՀԱԿ-ին։ Գիտեք, էթիկայից ելնելով՝ ինքն իր գործընկերոջը , որը, ասենք, ծնկի իջավ, չպետք է տապալի։ Ինչ է, մի քիչ շարժվեց, ուրեմն կարելի է գցել դեպի անդունդը։ Ինչո՞ւ,  որ տեղը գրավի՞,- ասել է Տիգրան Կարապետյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը