Լրահոս

19.06.2009 15:35


«Խորհրդավոր ընթրիք» «Թեքեյան» միության շենքում

«Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի է ունենում Արմենական ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարը։ Ուշագրավ է, որ այն անցնում է ծայրահեղ գաղտնիության պայմաններում, լրատվամիջոցների բացակայությամբ։ «7 օր»-ի աշխատակցին համագումարի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մանվելյանն ասել է, որ համագումարը փակ է անցնելու, քանի որ հիմնականում աշխատանքային հարցեր է քննարկելու։ Հետագայում կլինեն մեծ համագումար և ասուլիսներ։

Համագումարի պատվիրակների գեռակշիռ մասը Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի դասախոսներն ու «Ազգ» օրաթերթի աշխատակիցներն են, բայց հիմնադիր համագումարի համար անհրաժեշտ 200 պատվիրակ «Թեքեյան» կենտրոնի դահլիճում չկա։ Ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանն ու «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը համագումարին մասնակցում են հրավիրյալի կարգավիճակով։ Սակայն Հակոբ Ավետիքյանը «7 օր»-ի լրագրողի հարցին, թե ի՞նչ ծրագիր և կանոնադրություն ունի նորաստեղծ կուսակցությունը, հայտնել է, որ ծրագիրն ու կանոնադրությունը պատրաստ են և միայն այսօր կընդունվեն համագումարում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը