ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ կառավարության անդամների հետ։ Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ կառավարության անդամների հետ։ Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։