1in.am կայքն այսօր տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Վարդան Օսկանյանը գնացել էր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, սակայն վերջինս, իբր, չի ուզել հանդիպել նախկին արտգործնախարարի հետ:
Ծառուկյանի մամլո խոսնակը, բնականաբար, հերքեց սույն ապատեղեկատվությունը, սակայն այն հարցը, թե ինչու էր սույն լրատվամիջոցը բաց թողել այս «մուտիլովկան», այդպես էլ բաց մնաց:
Սակայն կարծում ենք, որ հասարակ ընթերցողը պետք է որ գլխի ընկներ այս ամենի իրական պատճառը:
Ինչպես հայտնի է, 1in.am-ը Բաղրամյան 26-ի լրատվամիջոցների շարքի առաջատարն է համարվում, ով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեմ պայքարի համար լուրջպարգևատրմանէարժանի:
Սակայն, երբ արդեն և՛ Ծառուկյանը, և՛ Տեր–Պետրոսյանը դուրս եկան նախագահական ընտրապայքարից, նմանատիպլրատվամիջոցներիարժեքըԲաղրամյան 26-ումշեշտակիորենընկավ:
Դա հասկանում են նաև սույն լրատվամիջոցների տերերը և դրա համար էլ կաշվից դուրս են գալիս, որպեսզի շեֆիմոտհիմնավորենիրենցպետքականությունը:
Հենց դրա պատճառով էլ փորձում են տաք պահել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի թեման`օգտագործելով ամենաէժանագին մեթոդները:
«Լիբերալ և արևմտամետ» արժեքների այս դրոշակակիրը վաղը փորձելու է գրել Ծառուկյանի, Օսկանյանի կամ Տեր – Պետրոսյանի ճաշի, նրանց հոբբիների մասին, որպեսզի թեման տաք մնա, և շեֆըհանկարծչմոռանաիրենցմասին:
Ահա այսպես են վարկաբեկվում բոլոր տիպի արժեքները, դե բացատրի՛ր, որ ոչ արևմտամետությունը, ոչ էլ լիբերալիզմը որևէ կապ չունեն անբարոյականության հետ, ինչպես որ կնոջևտղամարդումիջևանկեղծհարաբերությունները, որիարդյունքումերեխաէծնվում, որևէկապչունենպոռնկությանհետ:
Ինչո՞ւ է 1in.am-ը տաք պահում ԲՀԿ-ի թեման
1in.am կայքն այսօր տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Վարդան Օսկանյանը գնացել էր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, սակայն վերջինս, իբր, չի ուզել հանդիպել նախկին արտգործնախարարի հետ:
Ծառուկյանի մամլո խոսնակը, բնականաբար, հերքեց սույն ապատեղեկատվությունը, սակայն այն հարցը, թե ինչու էր սույն լրատվամիջոցը բաց թողել այս «մուտիլովկան», այդպես էլ բաց մնաց:
Սակայն կարծում ենք, որ հասարակ ընթերցողը պետք է որ գլխի ընկներ այս ամենի իրական պատճառը:
Ինչպես հայտնի է, 1in.am-ը Բաղրամյան 26-ի լրատվամիջոցների շարքի առաջատարն է համարվում, ով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեմ պայքարի համար լուրջ պարգևատրման է արժանի:
Սակայն, երբ արդեն և՛ Ծառուկյանը, և՛ Տեր–Պետրոսյանը դուրս եկան նախագահական ընտրապայքարից, նմանատիպ լրատվամիջոցների արժեքը Բաղրամյան 26-ում շեշտակիորեն ընկավ:
Դա հասկանում են նաև սույն լրատվամիջոցների տերերը և դրա համար էլ կաշվից դուրս են գալիս, որպեսզի շեֆի մոտ հիմնավորեն իրենց պետքականությունը:
Հենց դրա պատճառով էլ փորձում են տաք պահել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի թեման`օգտագործելով ամենաէժանագին մեթոդները:
«Լիբերալ և արևմտամետ» արժեքների այս դրոշակակիրը վաղը փորձելու է գրել Ծառուկյանի, Օսկանյանի կամ Տեր – Պետրոսյանի ճաշի, նրանց հոբբիների մասին, որպեսզի թեման տաք մնա, և շեֆը հանկարծ չմոռանա իրենց մասին:
Ահա այսպես են վարկաբեկվում բոլոր տիպի արժեքները, դե բացատրի՛ր, որ ոչ արևմտամետությունը, ոչ էլ լիբերալիզմը որևէ կապ չունեն անբարոյականության հետ, ինչպես որ կնոջ և տղամարդու միջև անկեղծ հարաբերությունները, որի արդյունքում երեխա է ծնվում, որևէ կապ չունեն պոռնկության հետ:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ http://www.zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=845369782