Հրանտ Մարգարյանի «բժիշկն» ու ՀՅԴ–ն բժշկելու անհրաժեշտությունը
Նախագահական ընտրություններին ընդառաջ անհատական ծրագրով «երկխոսության» մեջ մտնելով Սերժ Սարգսյանի հետ՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ոչ միայն հարված հասցրեց ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային և յուրօրինակ ծառայություններ մատուցեց «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահորը, այլ նաև լրջորեն վնասեց համահայկական կառույցի կարգավիճակ ունեցող ՀՅԴ–ին, քանզի բոլորը տեսան, որ 7կետանոց պլատֆորմը Բաղրամյան 26–ում դարձել է առևտրի առարկա, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ պարբերական հանդիպումները՝ սեփական գինը բարձրացնելու միջոց։
Դատե՛ք ինքներդ։
Եթե ՀՅԴ վերնախավում կարևորեին այդ 7 կետերի իրագործումը, ապա անձի խնդիրը ավելի կարևոր հարց չէին դարձնի ու բժշկին միասնական թեկնածու առաջարկելով՝ պատրվակ ման չէին գա ՕԵԿ–ի դաշտ տեղափոխվելու համար։
Ակնհյատ է, որ եթե քո համար կարևորը գաղափարն ու սկզբունքը լինեին, ապա դու ամեն ինչ պետք է անեիր, որ հաղթեիր նախագահական ընտրություններում, որպեսզի կարողանայիր կյանքի կոչել ծրագրերդ։ Իսկ եթե ՀՅԴ–ՀԱԿ–ԲՀԿ միասնական թեկնածուի դերում տեսնում ես քաղաքական դիմագծից զուրկ Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցին, ում անունը մոռացել են անգամ նախարարությունում, ապա դրանով փաստացի ցույց ես տալիս, որ դու հաղթելու և ծրագրերդ իրականացնելու խնդիր չես դրել ու քո նախընտրած «բժիշկն» իրականում Սերժ Սարգսյանն է։
Բացի այդ, եթե ԲՀԿ–ի կամ ՀԱԿ–ի հետ ընդհանուր եզրեր չեն գտնվել ու ընդունելի չի եղել բժիշկ Նորայրից կամ հասարակական հեղինակություն ունեցող Աշոտից բացի այլ թեկնածուով մասնակցելը, ապա ո՞վ էր խանգարում ՀՅԴ–ին առաջադրել նույն բժշկին կամ Աշոտին ու նրանց միջոցով քարոզել 7 կետերն ու հաղթել։ Թե՞ արդեն բժշկի թեման փակվեց Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որշմամբ ու այլևս իմաստ չուներ ձևական խաղին մասնակցելը, քանզի Բաղրամյան 26–ի «բժիշկը» բուժել էր Մարգարյանի բոլոր «ցավերն» ու հոգացել նրա «առողջության» մասին։ Ինչևէ։
Դատելով ամենից՝ Սերժ–Հրանտ «երկխոսությունը» ոչ միայն նախընտրական թեմայով է եղել, այլ նաև հետընտրական, կամ էլ՝ Մարգարյանը փորձում է իր անհատական ծրագրով «երկխոսությունը» փաթաթել ՀՅԴ–ի վզին ու այլ դաշնակցականներին ևս ներգրավել «բժշկագիտության» մեջ, որպեսզի դա ընկալվի որպես կուսակցությա՛ն մոտեցում։ Թե այդ տարբերակներից որի հետ գործ ունենք, դժվար է ասել, բայց այն, որ Հրանտ Մարգարյանը «դրսից» փորձում է լեգիտիմություն հաղորդել առաջիկա ընտրական ֆարսին, PR անել Սարգսյանին և որոշակի ակնկալիքներ ունենալ հետընտրական ժամանակահատվածում՝ համոզվում ենք իշխանական լրատվամիջոցներին հետևելով։
«Նախագահական ընտրություններին իշխանությունը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի,– «tert.am»–ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ–ական գործիչներից մեկն ու ավելացրել,– Ակնկալվում է, որ իշխանությունը պետք է ընտրություններից հետո հրավիրի բոլոր քաղաքական ուժերին և համատեղ քննարկումներ անցկացնի՝ երկրի առաջ ծառացած սոցիալ- տնտեսական և այլ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու գաղափարականությամբ»։
Փաստորեն, ստացվում է, որ տարբեր տիպի ստվերային մեթոդներով ու խարդավանքներով առանց լուրջ մրցակիցների ընտրության մասնակցող Սերժ Սարգսյանը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի։ Եվ սա ասվում է հայ–թուրքական գործընթացի պատճառով կոալիցիայից դուրս եկած ու պլատֆորմի առանցքային կետերի մասով Սարգսյանից մերժված ՀՅԴ–ականի շուրթերով։
Դե եթե ՀՅԴ վերնախավում սպասվող ընտրական ֆարսը համարում են հավատի վերականգնման հնարավորություն և ակնկարկում, որ ֆարսից հետո կարող են համատեղ գործել, ապա այս ամենը լրիվ ուրիշ բան է նշանակում։
Ցավալի է, իհարկե, արձանագրելը, որ առանձին մարդկանց անձնական խնդիրների լուծմանը զոհ է գնում իր կարևոր դերն ու նշանակությունն ունեցող ավելի քան հարյուրամյա պատմություն ունեցող կուսակցությունը։ ՀՅԴ հայաստանյան և սփյուռքյան տարբեր շրջանակներում պետք է լրջորեն մտահոգվեն այս հարցով ու սեփական կուսակցությունը բժշկելու քայլեր ձեռնարկեն, այլապես մենք կունենանք այն պատկերը, որն առկա է ավանդական մյուս կուսակցությունների՝ ՍԴՀԿ–ի ու ՌԱԿ–ի, դեպքերում։
Հրանտ Մարգարյանի «բժիշկն» ու ՀՅԴ–ն բժշկելու անհրաժեշտությունը
Նախագահական ընտրություններին ընդառաջ անհատական ծրագրով «երկխոսության» մեջ մտնելով Սերժ Սարգսյանի հետ՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ոչ միայն հարված հասցրեց ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային և յուրօրինակ ծառայություններ մատուցեց «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահորը, այլ նաև լրջորեն վնասեց համահայկական կառույցի կարգավիճակ ունեցող ՀՅԴ–ին, քանզի բոլորը տեսան, որ 7 կետանոց պլատֆորմը Բաղրամյան 26–ում դարձել է առևտրի առարկա, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ պարբերական հանդիպումները՝ սեփական գինը բարձրացնելու միջոց։
Դատե՛ք ինքներդ։
Եթե ՀՅԴ վերնախավում կարևորեին այդ 7 կետերի իրագործումը, ապա անձի խնդիրը ավելի կարևոր հարց չէին դարձնի ու բժշկին միասնական թեկնածու առաջարկելով՝ պատրվակ ման չէին գա ՕԵԿ–ի դաշտ տեղափոխվելու համար։
Ակնհյատ է, որ եթե քո համար կարևորը գաղափարն ու սկզբունքը լինեին, ապա դու ամեն ինչ պետք է անեիր, որ հաղթեիր նախագահական ընտրություններում, որպեսզի կարողանայիր կյանքի կոչել ծրագրերդ։ Իսկ եթե ՀՅԴ–ՀԱԿ–ԲՀԿ միասնական թեկնածուի դերում տեսնում ես քաղաքական դիմագծից զուրկ Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցին, ում անունը մոռացել են անգամ նախարարությունում, ապա դրանով փաստացի ցույց ես տալիս, որ դու հաղթելու և ծրագրերդ իրականացնելու խնդիր չես դրել ու քո նախընտրած «բժիշկն» իրականում Սերժ Սարգսյանն է։
Բացի այդ, եթե ԲՀԿ–ի կամ ՀԱԿ–ի հետ ընդհանուր եզրեր չեն գտնվել ու ընդունելի չի եղել բժիշկ Նորայրից կամ հասարակական հեղինակություն ունեցող Աշոտից բացի այլ թեկնածուով մասնակցելը, ապա ո՞վ էր խանգարում ՀՅԴ–ին առաջադրել նույն բժշկին կամ Աշոտին ու նրանց միջոցով քարոզել 7 կետերն ու հաղթել։ Թե՞ արդեն բժշկի թեման փակվեց Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որշմամբ ու այլևս իմաստ չուներ ձևական խաղին մասնակցելը, քանզի Բաղրամյան 26–ի «բժիշկը» բուժել էր Մարգարյանի բոլոր «ցավերն» ու հոգացել նրա «առողջության» մասին։ Ինչևէ։
Դատելով ամենից՝ Սերժ–Հրանտ «երկխոսությունը» ոչ միայն նախընտրական թեմայով է եղել, այլ նաև հետընտրական, կամ էլ՝ Մարգարյանը փորձում է իր անհատական ծրագրով «երկխոսությունը» փաթաթել ՀՅԴ–ի վզին ու այլ դաշնակցականներին ևս ներգրավել «բժշկագիտության» մեջ, որպեսզի դա ընկալվի որպես կուսակցությա՛ն մոտեցում։ Թե այդ տարբերակներից որի հետ գործ ունենք, դժվար է ասել, բայց այն, որ Հրանտ Մարգարյանը «դրսից» փորձում է լեգիտիմություն հաղորդել առաջիկա ընտրական ֆարսին, PR անել Սարգսյանին և որոշակի ակնկալիքներ ունենալ հետընտրական ժամանակահատվածում՝ համոզվում ենք իշխանական լրատվամիջոցներին հետևելով։
«Նախագահական ընտրություններին իշխանությունը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի,– «tert.am»–ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ–ական գործիչներից մեկն ու ավելացրել,– Ակնկալվում է, որ իշխանությունը պետք է ընտրություններից հետո հրավիրի բոլոր քաղաքական ուժերին և համատեղ քննարկումներ անցկացնի՝ երկրի առաջ ծառացած սոցիալ- տնտեսական և այլ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու գաղափարականությամբ»։
Փաստորեն, ստացվում է, որ տարբեր տիպի ստվերային մեթոդներով ու խարդավանքներով առանց լուրջ մրցակիցների ընտրության մասնակցող Սերժ Սարգսյանը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի։ Եվ սա ասվում է հայ–թուրքական գործընթացի պատճառով կոալիցիայից դուրս եկած ու պլատֆորմի առանցքային կետերի մասով Սարգսյանից մերժված ՀՅԴ–ականի շուրթերով։
Դե եթե ՀՅԴ վերնախավում սպասվող ընտրական ֆարսը համարում են հավատի վերականգնման հնարավորություն և ակնկարկում, որ ֆարսից հետո կարող են համատեղ գործել, ապա այս ամենը լրիվ ուրիշ բան է նշանակում։
Ցավալի է, իհարկե, արձանագրելը, որ առանձին մարդկանց անձնական խնդիրների լուծմանը զոհ է գնում իր կարևոր դերն ու նշանակությունն ունեցող ավելի քան հարյուրամյա պատմություն ունեցող կուսակցությունը։ ՀՅԴ հայաստանյան և սփյուռքյան տարբեր շրջանակներում պետք է լրջորեն մտահոգվեն այս հարցով ու սեփական կուսակցությունը բժշկելու քայլեր ձեռնարկեն, այլապես մենք կունենանք այն պատկերը, որն առկա է ավանդական մյուս կուսակցությունների՝ ՍԴՀԿ–ի ու ՌԱԿ–ի, դեպքերում։
Կորյուն Մանուկյան