Առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանություններն այժմ ոչ մի դարդ ու ցավ չունեն, քանզի սպասվող ընտրական միջացառման ժամանակ «մրցելու» են հացադուլավորի ու որձ կովերի մեգատեսության հիմնադրի հետ, բայց դա միայն առաջին հայցքից։
Ճիշտ է, Ծառուկյանի ու Տեր–Պետրոսյանի չառաջադրվելը երանելի պայմաններ են ստեղծել «Վերարտադրություն» օպերացիան կյանքի կոչելու համար, բայց դա հո չի՞ նշանակում, որ երկրում առկա խնդիրները լուծվել են կամ լուծվելու են։ Իսկ եթե խնդիրները կան ու դրանք խորացման միտում ունեն, ապա դա նշանակում է, որ մինչև նախորդ տարվա դեկտեմբեր ամիսը եղած ներքաղաքական ստատուս–քվոն, որն այսօր թվում է փլուզված, ժամանակի ընթացքում կարող է վերականգնվել, եթե, իհարկե, ԲՀԿ–ում, ՀՅԴ–ում ու ՀԱԿ–ում նախաձեռնեն համապատասխան կառուցվածքային ու քաղաքական բնույթի փոփոխություններ։
Այս ամենը շատ լավ գիտակցում են Սերժ Սարգսյանի շրջապատում և այդ իսկ պատճառով նախագահացու «մրցակիցներին» թողած՝ շարունակում են քայլեր ձեռնարկել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ (ՀՅԴ–ի դեմ այս պահին նման բան չկա, քանզի այդ կուսակցության վերնախավը Բաղրամյանի «գծի» մեջ է)։
Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այս օրերին ավարտվում է նախընտրական փուլի ՀՀԿ-ականների դերաբաշխումը: Առավել ազդեցիկ և զգուշավոր ՀՀԿ-ականները, ինչպես միշտ, խուսափում են այլոց դեմ աշխատելուց և փորձում են ստվերում գտնվել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ամենակեղտոտ պատվերների իրականացման համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որի «խոսնակը» լինելու է Էդուարդ Շարմազանովը: Խմբի ղեկավարը ԳԿ նախարար Ա. Աշոտյանն է։
Աժ երիտասարդ փոխխոսնակի մտքերը հնարավորինս արագ տարածելու համար՝ որոշվել է օգտագործել Շարմազանովի մոտ բարեկամներից մեկին պատկանող կայքը։
Պրոսերժական քարոզարշավին առավել մեծ մասնակցություն ունենալու համար Միացյալ Նահանգներից 2-3 օր առաջ Երևան է վերադարձել բանակից խուսափելու նպատակով և փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով դատապարտված արմատական սերժական «քաղբանտրյալ» Արման Բաբաջանյանը: Մի խոսքով, իշխանությունն իր իրական մրցակիցների դեմ «երազանքի թիմ» է ստեղծելու և շարունակելու է աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, որ կարողացել է «հաղթել» նրանց։
Ի դեպ, ժամանակին մեկ այլ «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը «dream team» էր հավաքում: Հիմա, երբ ինքն էլ է ընդգրկվել իշխանության «երազանքների քարոզչաթիմի» կազմում, ստացվում է իսկապես «Ապահով Հայաստան»։
Ինչու՞ չեն հանդարտվում իշխանությունները

Կարեն Հակոբջանյան