Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանը կայցելի Հայաստան
Հունիսի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան - ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև կստորագրվեն երկու փաստաթուղթ. «ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով միմյանց հողատարածքներ նվիրաբերելու մասին» համաձայնագիրը և «ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջևւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» փոխըմբռնման հուշագիրը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն