ՀՀ կառավարության հավաստմամբ գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի կարգավորման ուղությամբ կառավարության մշակած ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: Այդ նպատակով այսօր հերթական անգամ Շիրակի մարզ է այցելել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նախարարը վկայագրեր է հանձնել Արթիկի տարածաշրաջանի գյուղերի այն բնակիչներին, ովքեր առաջնահերթության կարգով օգտվում են ԲԳՎ ծրագրից:
Կառավարության կողմից առաջնահերթության կարգով այսօր ԲԳՎ-ներ ստացան այն ընտանիքները, որտեղ գրանցված են 10 և ավելի անձինք:
«Մինչև 2013 թվականը կառավարությունն իր առջև հայեցակարգային խնդիր է դրել լուծելու Շիրակի և Լոռու մարզերի ընդհանուր հաշվով 6900 անօթևանների բնակարանային խնդիրը: Քանի որ Գյումրիում ժամանակավորապես դադարեցվել է վկայագրերի ծրագիրը, այն որոշակի առումով տեղափոխել ենք գյուղական համայնքներ: Վկայագրերի հերթական խմբաքանակը կտրամադրվի 5 և ավելի անդամներ ունեցող ընտանիքներին»- ասել է Վարդան Վարդանյանը
Նշենք, որ 10 -ից ավելի շահառուներ ունեցող ընտանիքներին պետությունը նախատեսում է 2 սենյականոց բնակարան, որի համար տրամադրում է 5 միլիոն 285 հազար դրամ:
2 սենյակ՝ 10 անձի համար

Դերենիկ Մալխասյան
Գյումրի