Լրահոս

19.06.2009 18:48


ՀՅԴ–ն քննարկում է իր քաղաքական կուրսը

ՀՅԴ–ն քննարկում է իր քաղաքական կուրսը

-Կուսակցությունը միշտ էլ քննարում է, թե  քաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է և ինքն այդ պարագայում ի՞նչ քայլերի է դիմելու։ Որպես կոալիցիայից դուրս եկած կուսակցություն պարզ է, որ կուսակցությունն իր քայլերը պետք է որ նաև այդ իրավիճակին համապատասխանեցնի, և այդ քննարկումները միշտ էլ գնում են։ Երևանի քաղաքապետական ընտրությունները վերջացան և կուսակցությունը ավելի հանգիստ կարող է որոշել իր անելիքները, այսինքն՝ դուրս գալուց հետո անելիքները և ծրագրերը քննարկելու համար շատ ժամանակ չեղավ, բայց հիմա այդ հնարավորությունը կա, և կուսակցությունը դա կանի,- «Ինչպիսի՞ն է լինելու ՀՅ Դաշնակցության քաղաքական կուրսը և անցկացվո՞ւմ են այդ կապակցությամբ խորհրդակցություններ, թե՞ ոչ» «7օր»-ի հարցին պատասխանել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը