Լրահոս

19.06.2009 19:17


Երաժշտության տոն Հայաստանում

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում երրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը։

Այս տարի ևս, ձևավորված ավանդույթի համաձայն, հունիսի 21-ին, մինչև ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները, զբոսայգիներն ու հրապարակները ողողված կլինեն բազմաժանր երաժշտության հնչյուններով: Այս տարի ՀՀ Մշակույթի նախարարության ջանքերով նախաձեռնությանը առաջին անգամ միանում են նաև ՀՀ բոլոր մարզերը, մարզային 24 քաղաքներով :

Այս խորագրի վերջին նյութերը