Քաղաքական պայքարի ծայրահեղ միջոցներից մեկը հացադուլն է։ Համաշխարհային պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ հացադուլի միջոցով մարդիկ ճնշել են իշխանություններին ու ստիպել զիջումների գնալ։
88–ի շարժման ժամանակ էլ հացադուլը բազմիցս կիրառվել է Ազատության հրապարակում։ Տոտալիտար համակարգի դեմ պայքարում այլ տարբերակ չէր մնում, քան անձնական զոհողության գնալը։
Սովետական Գերագույն խորհրդի հայ պատգամավորները Ղարաբաղի հարցով նույնպես հացադուլի էին դիմել Մոսկվայում։
Ի՞նչ շշնջաց «արջն» Իսոյի ականջին
Անկախ Հայաստանի պայմաններում հացադուլի կիրառումը որպես քաղաքական պայքարի միջոց դուրս եկավ պրակտիկայից։ Հացադուլի մասին բոլորը հասցրեցին մոռանալ։ Այդ մասին 88–ի շարժումից տարիներ անց հիշեց հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ով մեծամասնական ընտրակարգով մասնակցել էր 2007թ. ԱԺ ընտրություններին, պարտվել ՀՀԿ–ական թեկնածուից և դիմել հացադուլի օգնությանը։
ԿԸՀ շենքի դիմաց Իսոն նստել էր հացադուլի և բողոքում էր Սերժ Սարգսյանի դեմ։ Բռնցքամարտիկի ակցիան դեռ նոր–նոր էր հունի մեջ մտել, երբ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, PR–ծրագրի շրջանակներում, գնաց Հակոբկոխյանի մոտ և նրա ականջին ինչ–որ բան շշնջաց (ինչ, ինչ, բայց «պայքարի» ելած մարդկանց ականջին շշնջալ Սարգսյանը գիտի. Նիկոլին հարցրեք, կասի)։
Միայն Սարգսյանին, Հակոբկոխյանին ու Աստծոն է հայտնի, թե ինչ ասաց «արջը» հացադուլավորի ականջին, բայց փաստն այն է, որ դրանից հետո ակցիան դադարեցվեց, իսկ բռնցքամարտիկը սկսեց դրական արտահայտվել Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահից հետո ՀՀԿ ղեկավար դարձածի մասին, մինչդեռ հացադուլը սկսելուց առաջ նրան համարում էր Հայաստանի գլխավոր ընտրակեղծարարը։
Բեղերս թրաշել եմ, քաշս գցել եմ, «պատրոնդաշս» կապել եմ
Հակոբկոխյանի հացադուլից տարիներ անց նման քայլի գնաց նաև «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դրանից առաջ հասցրել էր իմպիչմենտի ենթարկել բեղերն ու նոր իմիջ ձեռքբերել։ Նախկին գնդիկ–բոքոնիկի փոխարեն հայ ժողովրդը տեսավ դալուկ դեմքով և ազգի համար ինքզինքը հացից զրկած նոր Րաֆֆիին։
Րաֆֆին, թերևս, հաշվի էր առել Իսոյի դառը փորձը և հացադուլի էր նստել ոչ թե խորհրդարանական ընտրություններից հետո, այլ՝ միչև ընտրությունները, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, արդյունքը նույնն է։
Հիշեցնեմ, որ Իսոյի պես Րաֆֆին էլ էր բողոքում Սերժ Սարգսյանի դեմ, բայց ինչպես պարզ դարձավ հետագա զարգացումներից, Րաֆֆին էլ Իսոյի պես սկսեց գովել Սերժ Սարգսյանին։ Իսոյի ու Րաֆֆու տարբերությունն այն է, որ Իսոն իր հացադուլից հետո առանց ձևականությունների էր գովում Սերժին, իսկ Րաֆֆին՝ «ընդդիմադիրավարի», այսինքն՝ գեղամյանական տարբերակով։
Դատելով ամենից՝ Ս. Սարգսյանը մի երկու բան էլ շշնջացել էր Րաֆֆու ականջին (ժողովրդի աչքից հեռու, իհարկե), որից հետո «Ժառանգությունն» իշխանության քավորությամբ համամասնական ցուցակ ներկայացրեց հանրությանը, իսկ Րաֆֆին ու իր ցուցակային ընկերները սկսեցին «դհոլություն» անել միասնական շտաբը ներկայացնող ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու ՀՅԴ–ի դեմ։ Թե ինչ ստացավ այդ ամենի դիմաց Րաֆֆին, կարելի է գլխի ընկնել, իսկ թե ինչ ստացավ «Ժառանգություն» կուսակցությունն ու ընդդիմադիր դաշտը, տեսանելի է անզեն աչքով։
Այժմ Րաֆֆին կատարում է իր վերջին պարտականությունը՝ նախագահի թեկնածու առաջադրվելով և «էս գլխից» կեղծված ընտրական միջոցառման համար մրցակցային ֆոն ապահովելով։
Փաստորեն, անկախ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով հացադուլ հայտարարողները վերջում դառնում են «արջի» փայ։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով վարկաբեկվեց նաև քաղաքական պայքարի այնպիսի վեհ ու ազնիվ միջոց, ինչպիսին հացադուլն է, քանզի արմատական կոչերով հանդես եկող հացադուլավորները վերջում անճանաչելիորեն կերպարանափոխվում են։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Նախագահի թեկնածու առաջադրված Անդրեաս Ղուկասյանն օրերս սպառնացել է անժամկետ հացադուլ հայտարարել, եթե ԿԸՀ–ն ընտրապայքարից դուրս չթողնի ընտրակաշառք բաժանող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին։
Մաշտոցի պուրակի «ազատամարտիկի» հացադուլը եթե կայանա, ապա Սերժ Սարգսյանին այլ բան չի մնա, քան բարի ավանդույթի համաձայն գնալ ԿԸՀ նախագահ Մուկուչյանի մոտ և հայտարարել. «Տիգրա՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրո՛ւն չի, տես էդ հացադուլավորն ինչ ա ուզում ու բավարարի՛ր նրա պահանջները, չէ՞ որ մենք ընդառաջում ենք քաղաքացիականներին և կատարում նրանց պահանջները»։
«Արմատական» հացադուլավորները