Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը' երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը, Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացումը' հաշվի առնելով նաև ՀՀ ԱԺ-ում և Հունաստանի խորհրդարանում գործող Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբերի դերը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Հունաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, նշելով, որ երեկ արդյունավետ հանդիպում և քննարկումներ է ունեցել Հանրապետության նախագահ Կարոլոս Պոպուլիասի հետ և վստահ է, որ նույնքան արդյունավետ կլինի հանդիպումը երկրի վարչապետի հետ:
Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել հունական խորհրդարանի ոսկե մեդալը, որի վրա պատկերված է Հին Աթենքում հունական դեմոկրատիան կերտող Պերիկլեսի դիմանկարը:
Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերը հայ-հունական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին համարժեք զարգացնելու, առևտրատնտեսական շփումների ուղղությամբ առավել ակտիվ ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի այցին զուգահեռ ընթացող գործարար համաժողովում հայ և հույն գործարար շրջանակները կկարողանան փոխադարձ հետաքրքրության նոր ոլորտներ գտնել և դրանց շուրջ փոխշահավետ համագործակցություն ձևավորել։
Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուն կարևորել է նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, որին իր երկիրն աջակցել է եւ վարչապետի խոսքով, շատ ուրախ է դրա համար' նկատի առնելով, որ երկու երկրների միջև կապերը բարեկամական ու եղբայրական են:
Հունաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստան, կնպաստի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու առավել ամրապնդմանը:
Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ: