ՀՀ նախագահի ուղերձը Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարին
Ողջունում եմ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության համագումարի մասնակիցներին և հյուրերին:
Ազգային վերելքի ու համընդհանուր բարիքի հաստատման գաղափարների վրա խարսխված աշխատանքը մեզանում մշտապես արժանացել է դրվատանքի ու գնահատանքի: Այդ արժեքները պաշտպանող քաղաքական ուժերին հաջողվել է նոր երանգ ավելացնել մեր քաղաքական ներկապնակում:
Այսօր դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնում: Նորաստեղծ քաղաքական ուժն անվանակոչելով «արմենական»՝ փաստորեն որդեգրում եք այն արժեքային համակարգն ու նպատակները, որ հայ իրականության մեջ ունեին առաջին քաղաքական կուսակցության հիմնադիրները: Հուսով եմ, որ գործով կկարողանաք փաստել դա և մշտապես կլինեք մեր պետության, մեր արժեքների, մեր ազգային միասնության գաղափարի պաշտպանության դիրքերում:
Քաղաքական դաշտում մենք հաճախ ականատեսն ենք մի իրողության, երբ գաղափարակից ուժերը դժվարանում են շփման ու երկխոսության եզրեր գտնել: Լիահույս եմ, որ կկարողանանք առաջնորդվել միասնականության, ուժերի համախմբման տրամաբանությամբ և դառնալ համախոհների քաղաքական ուժ: Բոլորս միասին մեծ աշխատանք ունենք անելու հանուն մեր երկրի, մեր ժողովրդի ու նրա միասնության:
Համագումարին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ մասնակիցներին՝ ամենայն բարիք ու հաջողություն:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևան, 18 հունիսի, 2009 թ.