Լրահոս

20.06.2009 10:38


Միլի Մեջլիսի խոսնակ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը վտանգի է ենթարկում եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը»

Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը վտանգի է ենթարկում եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը, քանի որ էներգապաշարների տեսանկյունից որոշիչ համարվող տարածաշրջանը գնտվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում։

Այս հատրարությունը Օքթայ Ասադովն արել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելի հետ հանդիպման ժամանակ։

Խոսնակը նշել է նաև, որ աշխարհին նավթի և գազի հիմնական մատակարարներից մեկի՝ Ադրբեջանի տարածքների 20%-ը դեռևս մնում է հայկական կողմից «գրավված»։ Օ. Ասադովի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններ է վարում, սակայն, ցավոք, դրանք շարունակական արդյունք չեն տվել։  

Ըստ Bakililar.az-ի

Այս խորագրի վերջին նյութերը